Մատչելի հղումներ

Մքքեյնի փոխնախագահի ընտրությունն ամենայն հավանականությամբ կարժանանա պահպանողականների հավանությանը


Հանրապետական կուսակցության ԱՄՆ-ի նախագահի ենթադրյալ թեկնածու սենատոր Ջոն Մքքեյնը փոխնախագահի պաշտոնում ընտրել է Ալասկա նահանգի նահանգապետ Սարա Փեյլինին` վերջինիս նկարագրելով որպես թեժ պայքարող քաղաքականության բնագավառում: Նահանգապետ Փեյլինը ոչ շատ հայտնի քաղաքական գործիչ է: ԱՄՆ-ի պատմության ընթացքում նա երկրորդ կինն է, ում տրվել է հիմնական կուսակցություններից մեկի կողմից փոխնախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը:

Փեյլինն այժմ 44 տարեկան է: Նահանգապետի պաշտոնը նա ստանձնել է 2006թ.` հանձն առնելով քաղաքական բարեփոխումներ: Նա Ալասկա նահանգի առաջին կին և ամենաերիտասարդ ղեկավարն է: Վայելելով ընտրողների ութսուն տոկոսի համակրանքը` նա քաղաքական էթիկայի ջատագով է:

Շրջանցելով առավել հայտնի թեկնածուների` Մքքեյնն իր ընտրության վերաբերյալ հայտնեց Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում համակիրների հետ ունեցած հանդիպման ընթացքում: Նա Փեյլինին նկարագրել է որպես սզկբունքային, Վաշինգտոնի միջավայրից հեռու և աշխատավորների դասին պատկանող արմատներ ունեցող անձնավորության: “Ես գտել եմ հիանալի վարկանիշ ունեցող մի անձնավորության, ով պայքարում է հատուկ շահերի, բյուրոկրատական խոչընդոտների, կոռուպցիայի և անցյալի անհաջողակ քաղաքական մոտեցումների դեմ: Նա պայքարել է, որպեսզի հարկերից ստացված պետական եկամուտները ոչ պատշաճ կերպով և նպատակներով չվատնվեն, այլ նպաստեն բնակչության պահանջների բարելավմանը,” ասել է Մքքեյնը:

Հինգ երեխաների` այդ թվում անյալ տարվա ապրիլ ամսին ծվնված Դաունի համախտանիշով ծնված երեխայի մայր Փեյլինը խիստ դեմ է արհեստական վիժումներին: Սա շատ կարևոր խնդիր է պահպանողական ընտրազանվածի համար, ում աջակցությունը խիստ կարևոր է Մքքեյնի` նախագահական ընտրություններում հաղթանակի համար:

Քաղաքական վերլուծաբանների կարծիքով Փեյլինի ընտրությունը նաև պայմանավորված է նախնական ընտրությունների ընթացքում պայքարից դուրս եկած Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ սենատոր Հիլարի Քլինթոնի համակիրների ատաջկցությունը գրավելու մտադրությամբ:

Առաջին անգամ է Հանրապետական կուսակցության փոխնախագահի պաշտոնում առաջադրվում կին: Սակայն ԱՄՆ-ի պատմության ընթացքում փոխնախագահի պաշտոնի համար կին թեկնածուի առաջադրման երկրորդ դեպքն է, քանի որ 1984թ. Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու Ուոլթեր Մանդեյլը որպես փոխնախագահի թեկնածու առաջադրել էր Ժերալդին Ֆերերոյին:

Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղի ունեցած Դեմոկրատական կուսակցության համագումարի ավարտից ընդամենը մեկ օր հետո փոխնախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրվելով` Փեյլինը շեշտել է իր կարգավիճակը որպես կին թեկնածու և առաջարկել է, որ նախագահական ընտրություններում սենատոր Քլինթոնի համակիրները սատարեն Հանրապետական կուսկացությանը: “Այս շաբաթ Դենվերում միանգամայն ճիշտ ասվեց, որ Հիլարի Քլինթոնը տասնութ միլիոն /նրան ձայն տվողների թիվը/ ճաք է թողել ԱՄՆ-ի ամենաամուր ապակե առաստաղին, բայց տեսեք, որ Ամերիկայում դեռևս էլի կանայք կան, և այժմ մենք կարող ենք վերջնականապես ցաքուցրիվ անել այդ առաստաղը,” ասել է նա:

Այս ընտրությամբ սենատոր Մքքեյնը կարող է նաև փորձում է պատասխան տալ իր տարիքի հետ կապված քննադատությանը: Ընտրվելու դեպքում նա 72 տարեկան հասակում կսկսի նախագահությունը:

Փեյլինը Մքքեյնին գովաբանել է Վիետնամում նրա ծառայության համար` ասելով, որ նա ունի արտաքին քաղաքականության այնպիսի փորձառությունը, որն անհրաժեշտ է նախագահ լինելու համար: Նա նաև նշել է Մքքեյնի քաղաքական անկախությունը, որն անհրաժեշտ է Վաշինգտոնի քաղաքականության վարումը փոփոխելու համար: “Այժմ սկզբունքներն ու քաղաքական անկախությունն առավել կարևոր են, քան կուսակցության հիմնական ուղղությունը պաշտպանելը,” ասել է Փեյլինը` հավելելով, որ Մքքեյնը պայքարել է ոչ միայն իր կուսակցության, այլ նաև ողջ պետության շահերի համար:

Այս անակնկալ որոշումը հաջորդեց Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում 80,000 մարտ զետեղած մարզադաշտում Բարակ Օբամայի` պաշտոնապես Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահական ընտրությունների թեկնածու ընտրվելուց հետո:

Վերլուծաբանների կարծիքով, Մքքեյնը մեծ ռիսկի է դիմում` ընտրելով համեմատաբար ոչ այդքան հայտնի քաղաքական մի գործչի, ով պետք է պայքարի Դեմորկարատական կուսակցության` փոխնախագահի թեկնածու Ջո Բայդենի դեմ: Ջո Բայդենը մեծ փորձ ունի արտաքին քաղաքականության բնագավառում:

Ուրբաթ օրը, մեկնաբանելով Մքքեյնի քայլը, նախագահ Բուշն ասել է, որ Փեյլինի ընտրությունը ցույց է տալիս, որ ամերիկացիները կարող են վստահել` Մքքեյնին որպես խելացի ընտրություններ կատարողի:

XS
SM
MD
LG