Մատչելի հղումներ

Մայիսմեկյան քայլերթեր ամբողջ աշխարհով


Մայիսմեկյան քայլերթեր ամբողջ աշխարհով
Մայիսմեկյան քայլերթեր ամբողջ աշխարհով

<!-- IMAGE -->

Ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր աշխատավորներ մասնակցել են մայիսմեկյան քայլերթի` պահանջելով բարենպաստ աշխատանքային պայմաններ և ավելի բարձր վարձատրություն:

Ստամբուլում վերջին երեսուն տարվա մեջ առաջին անգամ աշխատավորները հավաքվել էին կենտրոնական Թաքսիմ հրապարակում:

Հավաքներն այստեղ արգելվել էր 1977թ, երբ անհայտ զինված մարդ կրակ էր բաց արել հրապարակում ցուցարարների վրա: Զանգվածային խուճապի արդյունքում զոհվել էր 30 ցուցարար:

Մոսկվայում հազարավոր կոմունիստներ քայլերթի էին դուրս եկել կարմիր դրոշներով և Իոսիֆ Ստալինի դիմանկարներով` ի հիշատակ Խորհրդային ժամանակաշրջանի: Ընդդիմադիր շարժման առաջնորդ Գարի Կասպարովի առաջնորդությամբ հարյուրավոր մարդկանց քայլերթ էր կազմակերպվել ընդդեմ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի:

ԱՄՆ-ի քաղաքներում մայիսմեկյան բողոք-քայլերթ է ակնկալվում Արիզոնա նահանգում վերջերս ընդունված նոր` ավելի խիստ ներգաղթային օրենքի դեմ: Սպասվում է, որ Լոս Անջելոսի քայլերթին կմասնակցի ավելի քան 100 հազար մարդ:

Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն Հավանայում նախագահել է հսկայական քայլերթը, որի միջոցով հազարավոր քաղաքացիներ իրենց աջակցությունն են հայտնել երկրի կոմունիստական կառավարությանը:

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ցուցարարները պահանջել են աշխատանքի ավելի անվտանգ միջավայր և պարապուրդի դադարեցում:

Հոնկ Կոնգում հիմնականում պահանջը նվազագույն աշխատավարձի սահմանման անհրաժեշտությունն էր:

Ճապոնիայում և Թայվանում գործատուներին են դիմել աշխատավորների աշխատանքի անվտանգության երաշխիքների բարելավման խնդրանքով:

Մայիսմեկյան քայլերթեր տեղի են ունեցել նաև Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լամպուրում և Ֆիլիպիններում:

XS
SM
MD
LG