Մատչելի հղումներ

Հետերկրաշարժային ուժգին ցնցումներ Չինաստանի հարավ-արևմուտքում


Շաբաթ օրը վեց բալ ուժգնությամբ հետերկրաշարժային ցնցում է գրանցվել Չիանաստանի հարավ-արևմտյան հատվածում` Սիչուան և Գանսու մարզերի սահմանում, որտեղ և երկուշաբթի օրը տեղի էր ունեցել 7.9 ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը:

Գրանցվել են մի քանի հետերկրաշարժային ցնցումներ, այդ թվում նաև այսօր տեղում ունեցած ցնցումը, որը ընդհատեց Չինաստանի նախագահ Հու Զինտաոյի դիմումը աղետի գոտում գործող փրկարարներին:

Չինաստանի իշխանությունները տեղեկացնում են, որ մինչև վերջին ցնցումը դեպի աղետից ամենաշատը վնասված տարածքներ տանող ճանապարհները բացվել էին` փրկարարական աշխատանքները դյուրին դարձնելու նպատակով: Երկրաշարժից առաջացած սողանքները փակել էին մայրուղիները. փրկարարներ ու օգնություն տրամադրել հնարավոր էր միայն օդային ճանապարհով:

Չինաստանի Շինհուա պաշտոնական լրատվական գործակալությունը շաբաթ օրը տեղեկցրել է, որ սողանքներից արգելափակվել են Շինգզու գետի որոշ հատվածներ, ինչը կարող է ջրհեղեղներ առաջացնել:

Սիչուան մարզի Բեյչուան քաղաքում Ամերիկայի Ձայնի թղթակից Դենիել Շերֆն ականատես է եղել, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ փախչում դեպի ավելի բարձրադիր գոտիներ:

Այնուամենայնիվ, էվակուացիայի արդյունքում որոշ ժամանակ դադարեցված փրկարարական աշխատանքները վերականգնվել են:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն` զոհերի թիվը հասնում է 29,000-ի, սակայն նրանց թիվը կարող է գերազանցել 50,000-ը: Մոտ հինգ միլիոն մարդ անտուն է մնացել:

Շինհուան տեղեկացնում է, որ Բեյչուանի իշխանություններն ուզում են պայթեցնել գետի ափի մի հատված, որպեսզի ջրի մակարդակն ինջնի:

Պաշտոնյաները մտավախություն ունեն, որ զոհերից շատերը երեխաներ են, ովքեր մնացել են երկրաշարժից փլուզված դպրոցների փլատակների տակ: Չինաստանի բնակավայրային հարցերով նախարարը հետաքննություն է նախաձեռնել պարզելու` ինչու է գրեթե յոթ հազար դպրոց փլուզվել երկրաշարժից:

Անհրաժեշտ պարագաները սուղ են, և Չինաստանի առողջապահության համակարգը դժվարությամբ է կարողանում հոգալ գրեթե 160,000 վիրավորների կարիքները:

Արտերկրյա փրկարարական խմբերը Չինաստան են ժամանում` աջակցելու աղետի գոտում տեղակայված 148,000-ոց զորքին:
XS
SM
MD
LG