Մատչելի հղումներ

Կրեմլի տրամադրած տեղեկությունների համաձայն` Մեդվեդևը և Օբաման շուտով կհանդիպեն


Ռուսաստանի կառավարության համաձայն` ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարող են շուտով հանդիպել:

Կրեմլի խոսնակի տրամադրած տվյալներով, երկու ղեկավարները շուտով կայանալիք հանդիպման շուրջ համաձայնության են եկել շաբաթ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ երկու կողմերը համաձայնել են, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները պետք է առաջնահերթ լինեն: Նա ասվում է, որ միջազգային կայունության համար անհրաժեշտ են “կառուցողական և դրական” հարաբերություններ երկու երկրների միջև:

Ռուս պաշտոնյաները տեղեկացնում են, որ երկու ղեկավարների միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ նույնիսկ հաջորդ շաբաթ` օգտվելով ֆինանսական ճգնաժամին նվիրված Վաշինգտոնում տեղի ունենալիք գագաթաժողովի հնարավորությունից:

Առավել վաղ այս շաբաթ ԱՄՆ-ի ներկա նախագահ Ջորջ Բուշի վարչակարգը ներկայացրել է Ռուսաստանի հետ զինամթերքի վերահսկման խնդրի շուրջ նոր բանակցություններ սկսելու առաջարկ: Ըստ տրամադրած տեղեկությունների` այդ հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի վերջին Մոսկվայում:

Զինամթերքի վերահսկման գծով ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Ջոն Ռուդի խոսքերով, Վաշինգտոնն արդեն իսկ ռազմավարական միջուկային զենքերի վերաբերյալ առաջարկ է ուղարկել Ռուսաստանին: Նա ասել է, որ նոր համաձայնագիրը կփոխարինի 1991թ. Ռազմավարական նշանակության զենքերի նվազեցման մասին համաձայնագրին, որի ժամկետը կսպառվի այս տարվա վերջին:

Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ի`Լեհաստանում և Չեխիայում հրթիռային պաշտպանական պատնեշ տեղադրելու ծրագրերը` ի պատասխան հանձն առնելով կարճ շառավիղով հրթիռներ տեղադրել Եվրոպական Միության սահմանի մոտ:

XS
SM
MD
LG