Մատչելի հղումներ

Ղազախստանի բարեփոխումները


Ղազախստանի բարեփոխումները
Ղազախստանի բարեփոխումները

ԱՄՆ-ի արտգործնախարարի օգնական Ռիչարդ Բաուչերն ասել է, որ ԱՄՆ-ը սատարում է Ղասախստանի` Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ղեկավարելու դիմումը: Ռիչարդ Բաուչերն ԱՄՆ կոնգրեսականներին ասել է, որ Ղասախստանի կողմից ԵԱՀԿ-ն ղեկավարելու հնարավորությունը աջակցելու որոշումը պայմանավորված է Ղազախստանի կառավարության` ԵԱՀԿ-ի չափանիշները բավարարելուն ուղղված ջանքերով:

1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի մյուս երկրների անկախացումից հետո ԱՄՆ-ի քաղաքականությունն է սատարել տարածաշրջանի ժողովրդավարական և շուկայական տնտեսության բարեփոխումները: Ռիչարդ Բաուչերն ասել է, որ ԱՄՆ-ը սատարում է “լիարժեքորեն ինքնիշխան, կայուն, ժողովրդավարական և համաշխարհային տնտեսությանն ինտեգրված և միմյանց հետ համագործակցող պետությունների զարգացումը:”

2010թ. ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնելով` Ղազախստանն առաջին նախկին Խորհրդային հանրապետությունը կլինի, որ կղեկավարի հիսունվեց անդամ ունեցող այս մարմինը: ԵԱՀԿ-ն հիմնադրվել է 1970թթ.-ին` Արևելքի և Արևմուտքի միջև և անվտանգությանը, տնտեսությանը, շրջակա միջավայրին և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների շուրջ երկխոսություն խթանելու նպատակով: Ներկայում ԵԱՀԿ-ի գործունեությունն ուղղված է անտամ պետություններում հակամարտությունների կանխարգելմանը, ճգնաժամերի կարգավորմանը և հետ-կոնֆլիկտային իրավիճակների վերականգնմանը: Այն նաև խթանում է մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ հարգանքը:

Ռիչարդ Բաուչերը նշել է, որ ԱՄՆ-ը դեռևս մտահոգված է Ղազախստանում ժողովրդավարությանն ընդառաջ “դանդաղ և անկայուն առաջընթացի” շուրջ: Նա մատնանշել է, որ քաղաքացիական հասարակությունը և անկախ լրատվամիջոցները լավ զարգացած չեն: Ղազախստանի քաղաքական հաստատությունները շարունակում են մնալ նախագահի հսկողության տակ:

Ղազախստանը հանձն է առել մինչև 2008թ. ավարտը բարեփոխել ընտրական օրենսդրությունը, ԵԱՀԿ-ի առաջարկներին համաձայն վերանայել լրատվամիջոցների մասին օրենքը և բարեփոխել նոր քաղաքական կուսակցությունների գրանցման գործընթացը: Ղազախստանը նաև հանձն է առել պաշտխանել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի անկախությունը և ներկա մանդատը:

“Հիրավի մինչև 2008թ. ավրատը շատ աշխատանք պետք է անել,” ասել է Ռիչարդ Բաուչերը: Նա ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է առավել մեծ աջակցություն ցուցաբերել Ղազախստանում ժողովրդավարական բարեփոխումների և քաղաքացիական հաստատությունների զարգացման համար: “Մեր տեսլականը հզոր, անկախ և ժողովրդավարական Ղազախստանն է, որը տարածաշրջանում առաջնորդի և խարսխի դեր կստանձնի,” ասել է նա:

XS
SM
MD
LG