Մատչելի հղումներ

Խճանկարային սալիկների միջոցով արվեստը փողոց է դուրս հանվել


Խճանկարի արվեստը շատերին է գրավել` սկսած բրոնզե դարից մինչև Վերածննդի դարաշրջան և մեր օրեր: Այսօր մեծ տարածում է ստանում փողոցային և վերամշակված արվեստը: 22 տարի շարունակ Ջիմ Փաուերը հանրային վայրերում համատեղել է փողոցային և վերամշակող արվեստը: Նրա արվեստը փոխել է քաղաքի տեսքը:

«Շատ մարդիկ ընկերներ չունեն և իրենց միայնակ են զգում: Սա է Նյու Յորքի կյանքը: Ես նրանց թվին չեմ պատկանում, ես միլիոնից ավել մարդ եմ հանդիպել: Ինձ գիտեն որպես Խճանկարի մարդ»,- ասում է Ջիմ Փաուերը:

Նյու Յորք քաղաքի Ստորին արևելյան մասի անբաժան մասը դարձած նրա խճանկարները տեղեկություն են հաղորդում մարդկանց, էլեկտրոնային կայքերի և վայրերի վերաբերյալ, տրամադրում ուղղություններ և խթանում բիզնեսը: Նա խճանկարների միջոցով փորձում է ընդհանուր փոփոխություն մտցնել արվեստի ուղղության մեջ:

«Այստեղ իրական տուրք է տրվում հանրային աշխատողներին, չէ որ դա է հանրային արվեստի իմաստը: 1987 թվականին թողնելով աշխատանքս, որն ամսական 8000 դոլար էր ապահովում, Փարկ ավենյուից տեղափոխվեցի քաղաքի արևելյան հատված` հանրորեն խճանկարով զբաղվելու համար: Այն ինձ կլանեց: Սա հրաշալի վայր է աշխատելու համար»,-պատմում է նա:

«Այստեղ փողոցը դառնում է մեր կյանքը: Իմ աշխատանքները կարծես ցուցադրվում են թանգարանում, պարզապես բոլորը կարող են վայելել այն: Ասելու շատ բան կա և անհրաժեշտ է ներգրավել երիտասարդներին»:

Ջիմի որոշ աշխատանքներ տուրք են տալիս անցավորներին: Նա իր խճանկարներով պատմում է նաև Սեպտեմբերի 11-ի մասին` տուրք տալով դրա զոհերին: Նա իրեն համարում է պատմիչ եմ, և իր գործերում ներկայացնում է պատմությունը:

«Այս ամենն անհնար կլիներ առանց հանրության աջակցության: Սա մեկ այլ աշխատանք է: Այս ամենը չեմ անում խելամիտ մնալու համար: Այստեղ եմ ինչ-որ բան անելու համար: Մեկ բան հստակ է. բոլորին հետաքրքրում է` ինչ են իրենք անում երկրագնդի վրա: Ես նրանցից չեմ: Սա իմ աշխատանքն է: Այլընտրանք չունեմ»,-ասում է նա:

XS
SM
MD
LG