Իսրայելը մերժում է Պաղեստին պետության միջազգային ճանաչումը` նախքան խաղաղության շուրջ բանակցությունների ավարտը:
Իսրայելի պաշտոնյաների կարծիքով, այդ քայլը կխոչընդոտի խաղաղության գործընթացին, և պաղեստինցիները շահագրգռված չեն լինի բանակցության գործընթացում:
Իսրայելն այսպես է արձագանքել այլ երկրների կողմից անկախ պաղեստինյան պետությունը մոտ ապագայում ճանաչելու մասին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի խոսքերին:
Բեռնար Քուշները "Ժուռնալ դու Դիմանշ"-ին հայտնել է, որ Հորդանան գետի արևմտյան ափում ձևավորվում են "պետականանման" կառույցներ, այդ թվում` ֆրանսիացիների կողմից վերապատրաստված ոստիկանություն և նոր բիզնեսներ:
Նա ասել է նաև, որ ակնկալում է Պաղեստին պետության հռչակումը և դրա միջազգային ճանաչումը` նույնիսկ նախքան "դրա սահմանների շուրջ բանակցությունները":
Պաղեստինի վարչապետ Սալամ Ֆայադը հայտնել է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում նպատակ ունի ստեղծել դե ֆակտո Պաղեստին պետություն` անկախ խաղաղության գործընթացի կարգավիճակից: