Մատչելի հղումներ

Վարչապետ Օլմերթի հրաժարականը կհանգեցնի Իսրայելի քաղաքականության և Մերձավոր Արևելքում խաղաղության ջանքերի ճգնաժամի


Վարչապետ Էհուդ Օլմերթի` սեպտեմբեր ամսին հրաժարական տալու հայտարարության արդյունքում Իսրայելի քաղաքականությունը և Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ուղղված ջանքերի ապագան այլևս հստակ չեն: Նրա պաշտոնավարությունը, բազմաթիվ իսրայելցիների կարծիքով, ձախողված էր և կոռուպցիայի դրսևորումների առկայությամբ:


Իսրայելի քաղաքական գործիչներն արդեն սկսել են գուշակություններ անել, թե ով կհաջորդի Էհուդ Օլմերթին: Ընդդիմության ղեկավար Բենիամին Նետանյահուն` աջաթևյան Լիկուդ կուսակցության առաջնորդը, անհապաղ նոր ընտրությունների կոչ է արել:

Հարցումների համաձայն` Լիկուդ կուսակցությունը նոր ընտրություններում հաղթանակելու մեծ հնարավորություն ունի, սակայն մինչ այդ կիշխի Էհուդ Օլմերթի կենտրոնամետ Կադիմա կուսակցությունը: Երուսաղեմի Եբրայական համալսարանից քաղաքագետ Ռյովան Հազենի կարծիքով սեպտեմբերին կայանալիք համաժողովը կթելադրի կուսակցության ապագան: "Կադիմա կուսակցության գործունեությունն այժմ պայմանավորված է կուսակցության իշխանության ղեկին լինելով, այլ ոչ` գաղափարախոսության կամ առաջնորդի ներկայությամբ: Եթե այն չմիավորվի և նոր կառավարություն չձևավորի, ապա նոր առաջնորդ ընտրելուց անմիջապես հետո կուսակցությունը պարտություն կկրի հաջորդ ընտրությունների ժամանակ:"


Էհուդ Օլմերթին հաջորդելու և կուսակցության ղեկավարումն ստանձնելու երկու հիմնական հավակնորդներնեն արտաքին գործերի նախարար Ցիպի Լիվնին և տրանսպորտի նախարար Շաուլ Մոֆազը: Հարցումների համաձայն` Լիվնին Իսրայելի ամենահայտնի քաղաքական գործիչն է և Կադիմայի ներսում փոքր առավելություն ունի Մոֆազի նկատմամբ: Այնուամենայնիվ, Եբրայական համալսարանից մեկ այլ քաղաքագետ Թամիր Շեֆերի կարծիքով, Մոֆազը հնարավոր է առավելություն ունենա ընտրությունների ժամանակ, քանի որ Լիվնիին չեն աջակցում պահպանողականները, ինչպես օրինակ` կրոնական Շաս կուսակցությունը, որը կոալիցիոն կառավարության հավասարակշռություն ապահավող ուժն է: "Խիստ կրոնական Շաս կուսակցությունն առավել մեծ խնդիրներ կունենա, եթե սատարի Լիվնիի առաջնորդած կոալիցիոն կառավարությանը: Նրանք հստակորեն գերադասում են Շաուլ Մոֆասին: Այդ իսկ պատճառով, հնարավոր է` Մոֆասն կոալիցիոն կառավարություն կազմելու առավել մեծ հնարավորություններ ունենալ:"

Վերլուծաբանների մեծ մասը պնդում է, որ ցանկացած նոր կոալիցիոն կառավարություն կարճ կյանք կունենա, և նոր ընտրություններ տեղի կունենան հաջորդ տարվա սկզբին:

Էհուդ Օլմերթն իր հրաժարականի լուրը հայտնել է անմիջապես այն ժամանակ, եր Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչները հանդիպել են Վաշինգտոնում` շարունակելու մինչև այս տարվա վերջ երկու կողմերի միջև համապարփակ հաշտության պայմանագիր կնքելուն ուղղված բանակցությունների շրջանակում հանդիպումների շարքը:

Հանդիպումից հետո ԱՄՆ-ի և Պաղեստինի ներկայացուցիչները վստահություն են հայտնել, որ անցյալ տարի Անապոլիս քաղաքում մեկնարկած Մերձավոր Արևելքի խաղաղությանը նվիրված համաժողովը կշարունակվի: Սակայն Ռյովան Հազենը այդպես չէ կարծում` պատճառաբանելով ոչ միայն Իրսայելի ներկա քաղաքական իրավիճակը, այլև այն հանգամանքը, որ Պաղեստինի չափավոր հայացքների տեր նախագահ Մահմուդ Աբասի ղեկավարությունը վստահություն չի ներշնչում Իսրայելի ղեկավարներին:

Հազենն ասել է, որ Էհուդ Օլմերթի հրաժարականը դրական կանդրադառնա Մերձավոր Արևելքի դիվանագիտության` միայն իրայելասիրիական բանակցությունների բնագավառի վրա: Նրա կարծիքով Կադիմայի նոր առաջնորդը Սիրիայի հետ խաղաղություն կնքնելու հարցը կարող է հաջորդ տարի դնել Իսրայելի ընտրազանգվածի առջև, ինչը կարող է տասնամյակներ ձգվող հակամարտության լուծումը լինել: Հազենի պդմամբ, նման ձեռքբերում երբեք չէր հաջողվի Էհուդ Օլմերթին, քանի որ Իրսայելի ժողովրդի մեծ մասն այլև չի վստահում նրան որպես առաջնորդ: "Նրա վարկանիշը խիստ նվազեց պաշտոնավարությունն ստանձնելուց վաթսուն օր հետո, երբ սկսեց Լիբանանի հետ պատերազմը: Ֆինանսական բնագավառում նրան շրջապատող աղմկահարույց զարգացումները, նրա ձախողումը որպես վարչապետ, Կադիմա կուսակսության առաջնորդելու անկարողությունը...այս ամենը հաջորդեցին հաջողակ և մեծ համբավ վայելող Արիել Շարոնին: Հավանաբար, Էհուդ Օլմերթի պաշտոնավարությունից մի քանի շաբաթ հետո նրա մասին կմոռանան," ասել է նա:


Այնուամենայնիվ, հաջորդ երկու ամիսների ընթացքում Էհուդ Օլմերթը կշարունակի մնալ Իսրայելի վարչապետը: Նա ասել է, որ կշարունակի ձգտել Պաղեստինի հետ խաղաղություն կնքելու, չնայած որ ներկա կարգավիճակում կասկածելի է` արդյոք նա ի վիճակի կլինի բանակցություններ վարել էական զիջումների շուրջ, որոնք անհրաժեշտ են խաղաղության գործընթացի հաջողության համար:

Էհուդ Օլմերթը նաև ասել է, որ կշարունակի պայքարել այն մեղադրանքների դեմ, որ ԱՄՆ-ի քաղաքացուց հազարավոր դոլարներ է ստացել իր քաղաքական գործունեության համար: Այդ կապակցությամբ, Իսրեյելի ոստիկանությունը հայտարարել է, որ շուտով չորրորդ անգամ են հարցաքննելու վարչապետին այն մեղադրանքների շուրջ, որ իր քաղաքական գործունեության վերջակետն են դրել և նրա պաշտոնավարության ավարտից հետո կարող են ազատազրկման հիմք հանդիսանալ:

XS
SM
MD
LG