Մատչելի հղումներ

Իրաքցի-ամերիկացին աջակցում է պատերազմից տուժած կանանց


Իրաքցի-ամերիկացին աջակցում է պատերազմից տուժած կանանց
Իրաքցի-ամերիկացին աջակցում է պատերազմից տուժած կանանց

<!-- IMAGE -->

1993թ. Զայնաբ Սալբին հիմնադրեց "Կանայք կանանց համար" միջազգային շարժումը, որի նպատակն էր պատերազմից տուժած կանանց աջակցել հասարակությունում իրենց տեղը վերգտնելու մեջ: Այդ շարժումը ներկայումս տասնյակ հազարավոր անդամներ ունի:

"Կանայք կանանց համար"-ի միջոցով Զայնաբ Սալբին օգնում է կանանց վերականգնվել պատերազմի հետևանքներից:

Զայնաբ Սալբին ապրում էր Սադամ Հուսեյնի ղեկավարած Իրաքում: Նա ապրել է պատերազմական միջավայրում. Սկզբում պատերազմ` ընդդեմ Իրանի, այնուհետև 1990թ.` Քուվեյթի հետ: Սալբիին ընտանիքը ամուսնացրեց ԱՄՆ-ում բնակվող մի բռնապետի հետ:

"Ամուսնուս կողմից բազմաթիվ բռնությունների եմ ենթարկվել` ֆիզիկական, հոգեբանական: Երեք ամիս անց լքեցի նրան և ամուսնալուծվեցի",-պատմում է Սալբին:

Այդ ժամանակ հայտնի դարձան պատմություններ Բոսնիայի պատերազմի ընթացքում բռնաբարությունների և համակենտրոնացման ճամբարներում տիրող սարսափների մասին: Դրանք էլ դրդեցին Զայնաբին հիշել կանանց օգնելու մասին մորը տված խոստումը:

Միավորված եկեղեցու աջակցությամբ և երկրորդ ամուսնու հետ խնայած գումարով նա ուղևորվեց Խորվաթիա և հիմնեց "Կանայք կանանց համար" միջազգային շարժումը:

"Հիշում եմ 1993թ. սեպտեմբերը. ամբողջ ամիս ավտոբուսով շրջելով գումար բաժանեցի Խորվաթիայի փախստականների ճամբարների 33 կանանց: 2009թ. սեպտեմբերին մենք օգնել ենք 243 հազար կանանց, տրամադրել գրեթե 80 միլիոն դոլարի օգնություն և ամեն ամիս գրեթե 62 հազար կանանց հետ ենք աշխատում",-պատմում է նա:

Սալբին գործունեություն ծավալեց նաև հակամարտություն ունեցող այլ երկրներում` Կոսովոյում, Ռուանդայում, Կոնգոյում և Սուդանում, ապա Իրաքում և Աֆղանստանում:

"Կանայք կանանց համար"-ի ծրագրերը օգնում են կանանց աղքատությունից և անօգնական վիճակից հասնել ինքնուրույնության:

"Մենք նրանց հմտություններ ենք սովորեցնում. Կոնգոյում` աղյուս պատրաստել, Ռուանդայում և Սուդանում` օրգանական գյուղատնտեսություն, Աֆղանստանում` զարդագործություն",-բացատրում է Սալբին:

"Կանայք կանանց համար" շարժումը փոխել է հակամարտության գոտիներում ապրող կանանց կյանքը:

"Հարավային Սուդանում մեկ շնչի հաշվով եկամուտը տարեկան 80 դոլար է, իսկ մեր կանայք վաստակում են տարեկան 190 դոլար: Ռուանդայում, որտեղ մեկ շնչի հաշվով տարեկան եկամուտը 450 դոլար է, մեր կանայք ամսական 200 դոլար են վաստակում",-հպարտությամբ պատմում է Սալբին:

Իրազեկելով կանանց իրենց իրավունքների մասին, Սալբիի շարժումն օգնել է պայքարել ընտանեկան բռնությունների դեմ: Օրինակ` Ռուանդայում մեր աջակցությունը ստացած կանանց 15 տոկոսը իրենց թեկնածությունն են դրել տեղական ընտրություններում:

Սալբին հույս ունի իր շարժումը վերածել ստեղծել համաշխարհային շարժման, որն ուղղված կլինի կանանց բռնությունից պաշտպանելուն և որոշում կայացնելու գործընթացներում ներգրավելուն:

XS
SM
MD
LG