Թուրքիայի վարչապետ Ռեսեպ Թայիփ Էրդողանը և Իրաքի վարչապետ Նուրի Ալ Մալիքին հայտարարել են, որ համաձայնության են եկել առավել սերտ համագործակցությանը միտված նոր բարձրաստիճան խորհուրդ ստեղծելու շուրջ: Համաձայնությունը ձեռք է բերվել երկու կողմերի միջև Բաղդադում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:
Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ վարչապետ Մալիքին և վարչապետ Էրդողանը համաձայնագիր են ստորագրել ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու շուրջ:
Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ պարոն Էրդողանն ասել է, որ խորհուրդը կգործի երկու մակարդակով: Ամենաբարձր մակարդակում երկների վարչապետները հանդիպումներ կունենան տարին մեկ անգամ` կարևորագույն խնդիրների շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով: Նախարարական մակարդակով յուրաքանչյուր կողմի համապատասխան նախարարությունները ներկայացնող պաշտոնյաները տարին երեք անգամ կհանդիպեն քննարկումների շուրջ: Նման հանդիպումներում ներգրավված կլինեն ներքին գորխեր, բնական ռեսուրսների, նավթի և առևտրի գծով նախարարները:
Սյս երկու հարևան պետությունների միջև հարաբերությունները որոշակիորեն լարվել էին վերջին շրջանում Իրաքի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների` այդ թվում քուրդ ապստամբների դեմ պայքարի արդյունքում: Թուրքիայի դիրքորոշումն այն է, որ այն պայքարում է Քուրդիստանի աշխատավորների կուսակցությունը ներկայացնող թուրք գրոհայինների դեմ, ովքեր բազաներ են ստեղծել Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանում` Թուրքիայի դեմ հարձակում սկսելու նպատակով:
Միանշանակորեն պարզ չէ, թե արդյոք նորաստեղծ խորհուրդը զբաղվելու է այդ հակամարտության խնդրով:
Վարչապետ Մալիքին ընդգծել է, որ Թուրքիան և Իրաքը երկար տարիների և արգասաբեր հարաբերություններ են ունեցել: Նա ասել է, որ վերջին շրջանում Իրաքում գտնվող ահաբեկիչների դեմ անվտանգությունից ելնելով գործողություններն այնքան բարեհաջող են եղել, որ այժմ կառավարությունը կարող է իր ուշադրությունը բևեռել վերակառուցմանը: Նա նաև հավելել է, որ հուսով է, որ թուրքական ընկերությունները ակտիվ դեր կխաղաղ Իրաքի վերակառուցման ծրագրերում:
Վարչապետ Էրդողանն իր հերթին հանձն է առել, որ Թուրքիան Իրաքի վերակառուցմանն ուղղված աջակցություն կցուցաբերի:
Իրաքի դիվանագիտական հարաբերությունները տարածաշրջանի պետությունների հետ կարծես բարելավվում են: Առավել վաղ` այս շաբաթ, Միացյալ Արաբական Էմիրությունները նույնպես հայտարարել է, որ ներում է Իրաքի մոտ յոթ միլիար դոլար արժողությամբ պարտքը, ինչպես նաև իր դեսպանը նշանակեց Բաղդադում: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Իրաքի մայրաքաղաք էր այցելել մարտ ամսին: Իսկ Հորդանանի Աբդուլլահ թագավորը մոտ ապագայում Բաղդադ այցելություն է պլանավորում: