Մատչելի հղումներ

Իրանի արտաքին գործերի նախարարը արհամարհում է միջուկային ծրագրի շուրջ պատասխանի վերջնաժամկետը


Հավային Ասիայի տարածաշրջանի ղեկավարների գագաթաժողովին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մերժել է Թեհրանի միջուկային ծրագրի կասեցման նպատակով խոշոր պետությունների ներկայացրած առաջարկների փաթեթին պատասխան տալ, ինչի վերջնաժամկետը շաբաթ օրն էր:

Իրանի արտաքին գործերի նախարարը հերքել է այն փաստը, որ Իրանի առջև վերջնաժամկետ է դրվել առաջարկների փաթեթն ընդունելու համար` ուրանի հարստացման գործունեությունը դադարեցնելու և լրացուցիչ պատժամիջոցների չենթարկվելու նկատառումով:

Շաբաթ օրը` երեկոյան Շրի Լանկայի մայրաքաղաքում լրագրողների հետ հանդիպմանը Մանուչեր Մոտակին ասել է, որ Իրանը դեռևս սպասում է անցյալ ամիս պաշտոնական Թեհրանի կողմից ներկայացված առաջարկների փաթեթի առնչությամբ աշխարհի տերությունների պատասխանին:

Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ հետագա քննարկումները հնարավոր կլինի շարունակել միայն այն ժամանակ, երբ երկու փաթեթներն էլ ուսումնասիրվեն:

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը հուլիսի 19-ին հայց էին ներկայացրել առ այն, որ Իրանը պատասխանի առաջարկների փաթեթի վերաբերյալ: Ռուսաստանը մերժել է հստակ վերջնաժամկետ պահանջելու գաղափարը, և այժմ հստակ չէ, թե արդյոք մյուս պետությունները կպահանջեն, որպեսզի Իրանը անհապաղ պատասխան ապահովի:

Իրանի պետական հեռուստատեսությունը ուրբաթ օրը հաղորդել է, որ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը խոսք է տվել ուժ կիրառել այն, իր մեկնաբանմամբ, "թշնամիների" հանդեպ, ովքեր ցանկանում են սահմանափակել Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագիրը:

Ուրբաթ օրը Վաշինգտոնում Իսրայելի փոխվարչապետ Շաուլ Մոֆազը զգուշացրել է, որ Իրանը շարունակում է ռազմական նպատակով միջուկային կարողությունների մշակման գործունեությունը: Նա հորդորել է ազդեցիկ կառավարություններին ուժեղացնել ճնշումը Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ:

Ի պատասխան` Իրանի արտաքին գործերի նախարար Մոտակին շաբաթ օրն ասել է, որ Մոֆազի հայտարարությունները պատասխանի արժանի չեն:

Մոտակին ասել է, որ Իսրայելը իր սեփական խնդիրներով ողողված մի երկիր է, և որ ստերով և կոռուպցիայով լի պետությունից եկող մեկնաբանությունները արժեք չեն ներկայացնում:

Մոտակին այդ մասին խոսել է Տարածաշրջանային Համագործակցության Հարավային Ասիայի Ընկերակցության ամենամյա գագաթաժողովին, որտեղ նա գտնվում է Իրանը ներկայցնող դիտորդի կարգավիճակում: Նույն կարգավիճակում գագաթաժողովին նաև մասնակցում են ԱՄՆ-ի և Եվրոապական Միության պաշտոնյաներ, սակայն տվյալներ չկան, թե արդյոք նրանք առնչվել են Իրանի պաշտոնյայի հետ:

Արևմտյան պետությունների Իրանին մեղադրում են միջուկային զենք ստեղծելու նպատակով ուրանի հարստացման գործունեություն ծավալելու մեջ: Իրանը պնդում է, որ միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում:

XS
SM
MD
LG