Մատչելի հղումներ

Իրանը ոտնահարում է կրոնական ազատությունը


Իրանը ոտնահարում է կրոնական ազատությունը
<!-- IMAGE -->

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը Իրանը դասում է որպես կրոնի ազատությունը ամենահաճախ ոտնահարող պետությունների շարքին: ԱՄՆ-ի միջազգային կրոնի ազատության հանձնաժողովն անկախ մարմին է, որը չի արտացոլում ԱՄՆ-ի կառավարության տեսակետները: Այնուհանդերձ, ԱՄՆ-ի կոնգրեսի պահանջով այն պարտավոր է յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ի արտգործնախարարին զեկուցել այն կառավարությունների մասին, որոնք ոտնահարում են իրենց քաղաքացիների կրոնական ազատությունները:

Արտգործնախարարության Կրոնական ազատության վերաբերյալ տարեկան զեկույցին համաձայն` Հանձնաժողովի ամենավերջին զեկույցում նշվում է, որ Թեհրանի վարչակազմը հետևողական, շարունակական և աղմկարար կերպով ոտնահարում է իր քաղաքացիների կրոնական ազատությունը` նրանց ենթարկելով երկարատև ազատազրկման, խոշտանգումների և մահապատժի` հիմնականում կամ բացարձակապես մեղադրյալի դավանանքի հիման վրա:

Զեկույցի համաձայն` վերջին տարվա ընթացքում Իրանի կառավարության` կրոնական ազատության պաշտպանության տխրահռչակ համբավն էլ ավելի է վատթարացել` հատկապես կրոնական փոքրամասնությունների և մասնավորապես Բահաիսների, Սուֆի մուսուլմանների և ավետարանական քրիստոնյաների առնչությամբ: Բացի այդ, սրացած հակասեմիտիզմը և Հոլոքոստի մերժման դիրքորոշումը և կառավարության ավագ պաշտոնյաների կողմից ձեռնարկվող քայլերը Իրանի հրեական համայնքի վախի առաջացման պատճառ են դարձել:

Զեկույցում նշվում է, որ մի խումբ Շիա կրոնական առաջնորդներ, ովքեր չեն ընդունում Իրանի կառավարության պատվիրանները կամ գործողությունները, նույնպես պետական հետապնդման թիրախ են դարձել: Արժանահիշատակ է Իրանի կրոնական իշխանություններին ընդդիմացող Այաթոլահ Մոհամադ Կազեհմեյնի Բորույեհրդիի դեպքը: Նա և նրա մի քանի համախոհներ ձերբակալվել էին 2006թ. հոկտեմբերին: Այաթոլահ Բորույեհրդին մեղադրվում էր այսպես կոչված սրբապղծության հանցանքի մեջ: Տեղեկությունների համաձայն` նա իր հետևորդների հետ միասին դեռևս գտնվում է անազատության մեջ:

Կրոնի ազատությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում արձանագրված հիմնական սկզբունքներից մեկն է, իսկ Իրանը վավերացրել է Հռչակագիրը: Վերջինիս համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության, ընդ որում այդ իրավունքը ներառում է սեփական կրոնը կամ դավանանքը փոխելու ազատությունը, ինչպես նաև մենակ կամ այլոց հետ և հրապարակավ կամ անհատապես սեփական կրոնը կամ դավանանքը ցուցադրելու իրավունքը: Ցավոք, սա մեկ այլ միջազգային սկզբունք է, որին Իրանը հետևողական չէ:

Կրոնի ազատությունն ամենաառաջին իրավունքն է, որը պաշտպանվում է Ամերիկայի Ազատությունների խարտիայով: Սակայն, կրոնի ազատությունը, ինչպես ասել է Նախագահ Ջորջ Բուշը, ոչ թե մեկ ազգի, այլ ողջ աշխարհին է պատկանում:

Նախագահ Բուշն իր խոսքն է ուղղում Իրանում և այլուր սեփական կրոնական դավանանքի պատճառով տուժած անձանց. Դուք մենակ չեք… Մենք ջանք ենք գործադրում, որպեսզի մեկ օր Ձեզ ողջունենք ազատ ազգերի ընտանիքում: Մենք աղոթում ենք, որ գա այն օրը, երբ Դուք և Ձեր երեխաները վայելեք ազատությունն իր բոլոր կողմերով:

XS
SM
MD
LG