Մատչելի հղումներ

Միջուկային զինաթափման համաժողով Իրանում


Իրանում ապրիլ ասմվա վերջին տեղի կունենա միջուկային զինաթափմանն ուղղված միջազգային համաժողով, հայտարարել է Իրանի կառավարությունը:

Երկրի միջուկային հարցերով պատասխանատուն ասել է, որ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ստեղծման շուրջ բանակցություններին կմասնակցի նաև Չինաստանը:

Երկօրյա համաժողովը ծրագրվում է սկսել ապրիլի 17-ին` Վաշինգտոնում միջազգային միջուկային անվտանգությանն ուղղված գագաթնաժողովի ավարտից չորս օր անց:

Ակնկալվում է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովին կմասնակցի նաև Չինաստանի նախագահ Հու Ջինթաոն: Չինաստանը դեմ է արտահայտվել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառմանը:

ԱՄՆ-ը և աջակից այլ տերություններ Իրանին մեղադրում են միջուկային զենք ստեղծելու նպատակով ուրանի հարստացման աշխատանքներում: Իրանի իսլամական հանրապետությունը հերքում է այդ մեղադրանքները:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հեռուստատեսությամբ հեռարձակված իր ուղերձում հայտնել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ դիվանագիտական փորձերը մերժելու մասին: Նա ասել է, որ լրացուցիչ պատժամիջոցները Թեհրանին կդարձնեն ավելի վճռական: Թեհրանը հայտնել է, որ օգոստոսի սկզբին կսկսվի միջուկային երկու նոր կայանների կառուցումը:

ԱՄՆ-ը հորդորում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին հաստատել Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը:

XS
SM
MD
LG