Մատչելի հղումներ

Իրանը կքննարկի ՄԱԳԱՏԷ-ի հետ


Իրանը կքննարկի ՄԱԳԱՏԷ-ի հետ
Իրանը կքննարկի ՄԱԳԱՏԷ-ի հետ
<!-- IMAGE -->

Իրանը պատրաստվում է «վճռականորեն և մանրամասն» քննարկել ՄԱԿ-ի առաջարկած միջուկային վառելիքի փոխանակման ծրագիրը,- հայտնել է Իրանի հանրային հեռուստատեսությունը:

Վիենայում գտնվող Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքին կհանդիպի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Յուկիյա Ամանոյի հետ:

Մոթաքին իրանական հեռուստատեսությանը հայտնել է, որ վառելիքի փոխանակման գործարքը «փոխադարձ վստահություն» ստեղծելու հնարավորություն է: Համաձայն այդ գործարքի` Իրանը պետք է ցածր մակարդակի հարստացված ուրանն ուղղարկել այլ երկիր` վառելիքի վերածելու համար, որն էլ հետագայում կօգտագործվի Թեհրանում բժշկական նպատակներով հետազոտական ռեակտորի աշխատանքներում: Իրանը հրաժարվում է ընդունել ՄԱԳԱՏԷ-ի միջնորդած գործարքի որոշ պայմաններ:

Ավելի վաղ Մոթակին ասել էր, որ կառավարությունը դեռ հույս ունի, որ ՄԱԿ-ը Թեհրանի միջուկային ռեակտորի վառելիքի գործարքի շուրջ վերջնական որոշում կկայացնի:

ԱՄՆ-ը հորդորում է ՄԱԿ-ին Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ կիրառել: ԱՄՆ և արևմտյան այլ տերություններ համոզված են, որ Թեհրանը գաղտնի կերպով փորձում է միջուկային զենք մշակել: Իրանը մերժում է այդ մեղադրանքները:

ՄԱԳԱՏԷ-ի ծրագրով նախատեսվում է նաև սահմանափակել ուրանը հարստացնելու Իրանի հնարավորությունները, և կանխել հետագայում հարստացված ուրանով միջուկային զենքի մշակումը:

Նոյեմբերին Իրանը հայտարարել էր ուրանի հարստացման 10 նոր կայանների կառուցման ծրագրի մասին: Համաձայն Իրանի պաշտոնյաների` երկու կայանների կառուցումը կսկսվի 2011թ. մարտին:

XS
SM
MD
LG