Մատչելի հղումներ

Իրանի պատասխանը միջուկային ծրագրի կասեցմանը միտված միջազգային խթանների փաթեթի շուրջ


Իրանը պատասխան է ներկայացրել միջազգային խթանների առաջարկի շուրջ, որի նպատակն էր պետությանը համոզել կասեցնել իր հակասական միջուկային ծրագրի առանցքային մասերից մեկը:

Պատասխանի բովանդակությունը անհայտ է, սակայն Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ ուրբաթ օրը Բելգիայում Իրանի դեսպանը պատասխանը Բրյուսելում ներկայացրել է Եվրոպական Միության արտաքին քաղաքականության պատասխանատու Խավիեր Սոլանային:

Սոլանայի խոսնակը հաստատել է, որ պատասխանը տրվել է` չմանրամասնելով պատասխանի բովանդակությունը: Առավել վաղ նա հայտնել էր, որ Սոլանան և Իրանի միջուկային հարցով բանակցող Սաիդ Ջալիլին նույն օրը “դրական և կառուցողական” հեռախոսազրույց էին ունեցել և համաձայնության էին եկել կապը պահպանել:

Անցյալ ամիս Սոլանան Թեհրան էր ժամանանել ներկյացնելու աշխարհի վեց պետությունների` Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից առաջարկվող տնտեսական և առևտրային խթաթնների խթանները, որոնք կգործեն ուրանի հարստացման ծրագրի վերացման դեպքում: Ուրանի հարստացումը կարող է հանգեցնել միջուկային զենքի մշակմանը:

Իրանի պաշտոնյաների ասել են, որ ցանկանում են բանակցել խթանների փաթեթի մանրամասները, սակայն մերժել են կասեցնել ուրանի հարստացումը:

ԱՄՆ-ը և իր դաշնակիցները Իրանին մեղադրում են միջուկային զենքի մշակման ծրագիր ունենալու մեջ: Սակայն Իրանը պնդում է, որ իր ատոմային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում:

Վերջերս Իրանը միջազգային հանրությանը միջուկային խնդիրը լուծելու իր առաջարկն է ներկայացրել:

Մյուս կողմից, Իրանի պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկրի Հեղափոխական գվարդիայի ղեկավարը նախազգուշացրել է, որ միջուկային նշանակության կառույցների առնչության ցանակացած ռազմական միջամտության դեպքում Իրանը կհամարի պատերազմի սկիզբ:

Գեներալ Մուհամեդ Ալի Ջաֆարին հայտնել է, որ Իրանին հարված հասցնող ցանկացած պետություն կզղջա:

Միևնույն ժամանակ, Նյու Յորք Թայմս ամսագրի տվյալներով, անցյալ ամիս Իսրայելում իրականացվել են Իրանի ատոմային կառույցների վրա հարձակման նախավարժանքներ:

XS
SM
MD
LG