Մատչելի հղումներ

Իրանը կարճ հեռահարության հրթիռ կարտադրի


Իրանի պետական լրատվության համաձայն, Իրանը սկսելու է արտադրել կարճ հեռահարության նոր հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել մինչև 3 հազար տոննա կշռով ռազմանավեր:

Նույն աղբյուրի համաձայն, պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին կիրակի օրը Թեհրանում գովեստով է խոսել ՝՝Նասր 1՝՝ (թարգմանաբար` հաղթանակ) հրթիռի հզորության ու ճշգրիտ նշանառության մասին: Նրա խոսքերով, այն արձակվելու է ցամաքից կամ ծովից, իսկ ավելի ուշ հնարավոր կլինի արձակել նաեւ ուղղաթիռներից ու սուզանավերից:

Տիեզերքի և ռազմական ծրագրերի նկատմամբ Իրանի հավակնություններն անհանգստացնում են Արևմտյան երկրներին: Նրանք մտահոգված են, որ այդ տեխնոլոգիաները հետագայում կօգտագործվեն միջուկային մարտագլխիկներ արտադրելու համար:

XS
SM
MD
LG