Մատչելի հղումներ

Էկվադորի բնիկները դատական հայց են ներկայացրել Ամազոնի անտառների համար


Գրեթե 30 տարի գործելուց հետո 1992 թվականին Տեքսակո նավթային ընկերությունը հեռացավ Էկվադորից: Մեկ տարի անց 30,000 բնիկներ կորպորացիայի դեմ դատական հայց ներկայացրեցին` պնդելով, որ Տեքսակոն աղտոտել է իրենց հողը և ջուրը: Ընթացիկ դատական վարույթի մասին է պատմում «Հում նավթ» փաստագրական ֆիլմը: Հունվարին այն ներկայացվել է Սանդենս ֆիլմերի փառատոնին:

Ֆիլմը սկսվում է Էկվադորյան Ամազոնում` կոֆան բնիկների նախնիների տարածքում:

«Այստեղ աշխարհի ամենաբազմազան բնություններից մեկն է, և այստեղ պետք է դրախտ լիներ: Իսկ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ապրել են այս տարածքում, չեն կարողանում գոյատևել, քանի որ ձկները սատկել են, և մարդիկ ստիպված պահածոյացված ձկներ են ուտում»,- ասում է ֆիլմի ռեժիսորը: "Հում նավթ" ֆիլմը Սանդեսի փառատոնում

Ռեժիսոր Ջո Բերլինգերը Էկվադոր եկավ, երբ հյուսիսային Էկվադորի բնիկներն արդեն 12 տարի իրավական դաշտում պայքարում էին Տեքսակոյի դեմ, որն ավելի քան 30 տարի այստեղ նավթ է արդյունահանել, իսկ 2001թ. անցել Շեվրոնի ձեռքը:

Բերլինգերին հետաքրքեցին հայցվորի գլխավոր իրավապաշտպան Պաբլո Ֆայադոյի պատմությունները:

«Նա չափազանց աղքատ մանկություն է ունեցել, երիտասարդ տարիքում աշխատել է նավթային ոլորտում, վկա է եղել շրջակա միջավայրի վատթարացմանը, ամայացմանը և աշխատողների նվաստացմանը: Իսկ այժմ նա տարված է հաղթելու ցանկությամբ»,- պատմում է ռեժիսորը:

Ֆայադոն դեմ է հսկա բազմազգ կորպորացիաներին: Ֆիլմում նա պնդում է, որ Տեքսակոն, և դրա ներկայիս սեփականատերը, Ամազոնի անտառում մեծ քանակությամբ թունավոր արտանետումներ են կատարում:

«Ավելի քան երեք միլիարդ լիտր թունավոր ջուր է լցվել այս շրջակայքի գետերի և ճահիճների մեջ: Մարդիկ պահանջում են, որպեսզի Տեքսակոն լիովին վերականգնի իր կողմից աղտոտած տարածքը» ,- պատմում է Ֆայադոն:

Ֆիլմ նկարահանողները բնիկների միացան 2007թ. Սան Ֆրանցիսկոյում Շեվրոնի բաժնետերերի հանդիպումից հետո: Նրանք Էկվադորի նախագահ Ռաֆաել Կոռեայի հետ այցելեցին աղտոտված տարածք և նկարահանեցին Ֆայադոյի և Շեվրոնի իրավաբան Ադոլֆո Կայեխասի բանավեճը:

«Այս նյութն ամենուր է: Դրա պատճառով տասյնակ մարդիկ տառապում են քաղցկեղով և մահանում քաղցկեղի պատճառով»,- պնդում է Ֆայադոն:

Շեվրոնի իրավապաշտպանն իր հերթին պնդում է, որ անհնար է որոշել` երբ է նմուշը վերցվել և դա պայմանավորել Տեքսակոյով:

«Սուտ մեղադրանքներ են: Չի կարելի ենթադրել, որ եթե Տեքսակոն կառուցել է այս կայանը, ապա հավերժ պատասխանատու է այս տարածքում տեղի ունեցածի համար»,- ասում է իրավապաշտպանը:

Բերլինգերին ավելի հետաքրքրում է փաստագրումը, քան իրավական փաստերը:

«Ինձ համար սա պատմություն է այն մասին, թե ինչ պայմաններում են ապրում բնիկները և որն է նրանց համար արդյունաբերականացման հետևանքները»,- բացատրում է նա:

Քանի դեռ գործը ձգձգվում է դատարանում, «Հում նավթ»-ը ցուցադրվում է ֆիլմերի փառատոնում: Հազարավոր մարդիկ էին խմբվել դիտելու Կիտոյում հալասարանի լսարանում ֆիլմի ցուցադրումը:

Ֆայարդոն քաղաքացիներին խորհուրդ է տալիս լինել իրազեկ և ճնշում գործադրել Շեվրոնի նկատմամբ: Իր հերթին Շեվրոնը մեղադրում է հացորդներին էկվադորյան պաշտոնյաներին կաշառելու մեջ: 27 միլիարդ դոլար արժողությամբ դատական հայցը դեռ երկար կձգվի:

XS
SM
MD
LG