ԱՄՆ-ում փետրվարը նշվում է որպես սևամորթ-ամերիկացիների պատմության ամիս, և ամերիկացիներն արժանին են մատուցում այն մարդկանց և իրողություններին, որոնք ձևավորել են աֆրո-ամերիկյան պատմությունը: Գրեթե 42 տարի առաջ քաղաքացիական իրավունքի ջատագով Մարթին Լութեր Քինգը սպանվեց Մեմֆիսում: Նա այնտեղ էր աջակցելու բարձր աշխատավարձի և արհմիության ներկայացուցչության պահանջով գործադուլ անող աշխատավորներին: Գործադուլը տևեց գրեթե երկու ամիս և ավարտվեց Քինգի սպանությունից շատ չանցած:
1968թ. փետրվարին Մեմֆիսի փողոցներում Մարթին Լութեր Քինգը առանջորդում էր մարդկանց քայլերթը: Աշխատավորները դժգոհ էին իրենց խղճուկ աշխատավարձից, նրանց չէր տրվում ապահովագրություն և արգելվում էր արհմիություն կազմելը:
Գործադուլի արդյունքում քաղաքը բաժանված էր ռասսաների, որով և նշանավորվեց աֆրո-ամերիկացիների հավասարության պահանջը:
Դոկտոր Քինգին Մեմֆիս գալ համոզել էր քահանա Սեմյուել Բիլի Քայլսը, ում կարծիքով` քաղաքացիական իրավահավասարության առաջնորդի ջանքերով աշխատավորների կացությունը շաղկապվեց աղքատության վերացման խնդրի հետ`
"Նա Մեմֆիս էր եկել աղբահանության աշխատավորներին օգնելու: Նրա գթասրտությունն աղքատների նկատմամբ երբեք չի մոռացվի":
Մեմֆիս գալուց մի քանի ամիս առաջ Քինգն այլ ջատագովների հետ "Աղքատ մարդկանց քարոզարշավ" էր սկսել:
"Հուսով եմ` աղքատ ազդեցիկ մարդիկ իրականում կունենան քաջություն և վճռականություն այս ազգի իշխանական կառույցներին դրդելու համաձայնել այն դեպքերում, երբ նրանք ցանկանում են մերժել",- ասում էր նա:
Քաղաքացիական իրավունքի շարժման երկրորդ փուլի` "Աղքատ մարդկանց քարոզարշավ"-ի նպատակը բոլոր ռասսաների և էթնիկ խմբերի աղքատ մարդկանց դաշինք ստեղծելն էր, որը կպայքարեր աշխատանքի, հավասար աշխատավարձի և նորմալ բնակավայր ունենալու իրավունքների համար:
"Մենք հոգնել ենք կես դրույք աշխատավարձով լրիվ դրույք աշխատելուց: Մենք հոգնել ենք ավերակներում` առնետներով լի ու վարակված հետնախորշերում ապրելուց":
Ըստ Քայլի` Քինգը մեկ այլ քայլերթ էր պլանավորել Վաշինգտոնում, որը կստիպեր կառավարությանը ֆինանսավորում տրամադրել աղքատներին:
Քինգի մահից գրեթե երկու շաբաթ անց քահանա Ֆրենկ ՄըքՌաինի ջանքերով քաղաքային իշխանության և աշխատավորների միջև համաձայնություն ձեռք բերվեց աշխատավարձի բարձրացման և արհմիության ներկայացուցչության հարցում: Քահանայի խոսքերով` եթե Քինգը կենդանի լիներ, կհպարտանար իր աշխատանքի պտուղներով:
"Այդ դրական փոփոխությունները հիմնականում, եթե ոչ` բացառապես, նրա մահվան ազդեցությամբ էր",- համոզված է քահանան: