Մատչելի հղումներ

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի կարծիքով` 2009 թվականը «սարսափելի տարի» կլինի համաշխարհային տնտեսության համար


Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիք Ստրաուս Քանը հինշգաբթի օրը հայտարարել է, որ 2009 թվականն էապես կորստի տարի է համաշխարհային տնտեսության համար` միևնույն ժամանակ նշելով, որ միլիոնավոր մարդիկ կանգնած են աղքատության շեմին հայտնվելու վտանգի առջև:

Դոմինիք Ստրաուս Քանը Վաշինգտնոնի Մամուլի ազգային ակումբում ունեցած իր ելույթում նշել է, որ կան որոշակի նշաններ, որ համաշխարհային տնտեսության ազատ անկումն սկսում է դանդաղել: Այդուհանդերձ, նա հստակեցրել է, որ 2009 լավ տարի չի լինելու:

« 2009 թվականը սարսափելի տարի է լինելու: Անկախ նրանից, թե այժմ ինչ կկատարվի, վնասն արդեն կրել ենք: Համաշխարհային աճը բացասական է լինելու: Կարծում եմ` այժմ բոլորն են քաջ գիտակցում են, որ մենք այժմ կանգնած ենք առաջին համաշխարհային ճգնաժամի առջև», մասավորապես նշել է նա:

Նախկինում Ֆրանսիայի ֆինանսների նախարար և ներկայում ԱՄՀ-ի ղեկավարն ասել է, որ տնտեսության վերելքը հիմնականում կախված է խոշոր տնտեսություն ունեցող պետությունների որդեգրած քաղաքականությունների արդյունավետությունից: ԱՄՀ-ի միջանկյալ տնտեսական կանխատեսումներն ամփոփող զեկույցում, որը կհրապարակվի հաջորդ շաբաթ, նշված է, որ ներկայիս տնտեսական անկումը հավանաբար անսպասելի երկար և ծանր կլինի:

Դոմինիք Ստրաուս Քանը նաև անդրադարձել է Լոնդոնում կայացած Մեծ քսանյակի հանդիպմանը, որին անձամբ ներկա է եղել: Նրա կարծիքով` դա չափազանց հաջողված հանդիպում էր, քանի որ ներկա ղեկավարները հանձն են առել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին համատեղ անկումից համաշխարհային տնտեսությունը դուրս հանելու նպատակով: Նա նշել է, որ մինչև վարկային գործընթացները կրկին վերադառնան իրենց բնականոն ընթացքին, կառավարության ծախսերի ծրարգրերն էական դեր կխաղան պահանջարկ ստեղծելու համար:

«Այսպիսով, պետական ծրագրերի արդյունավետությունը մեծապես կախված կլինի վարկային համակարգի վերականգնման ընթացքից: Եվ դրանից կախված կլինի նաև 2010թ. համար պետական ծրագրերի անհրաժեշտությունը: Այդ իսկ պատճառով, այժմ անհնար է գնահատել պետական ծրագրերի անհրաժեշտությունը 2010թ. համար», մասնավորապես ասել է նա:

ԱՄՀ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել առ այն, որ համաշխարհային անկումը վտանգում է զարգացող պետություններում աղքատ մարդկանց վիճակը և միլիոնավոր մարդկանց կրկին վերադարձնում աղքատության ճիրանները: Այս առնչությամբ նա նշել է, որ Մեծ քսանյակի որոշումը մեծացնել ԱՄՀ-ին հատկացնելիք գումարները փոխառություններ տրամադրող այս հաստատությանը հնարավորություն կտա համապատսխան լծակներ կիրարկել ֆինանսական դժվարությունների առջև կանգնած պետություններին աջակցելու համար:

XS
SM
MD
LG