Պտտօղակի կիրառումը որպես վարժանքի մեկ այլ ձև չդադարեց 1950-ականներին: Սկզբում այն գրավում է որպես զվարճանք, բայց դրա հիմնական արժանիքն օգտակարության մեջ է: Ըստ փորձագետների` օղակի մեկ ժամ պտտումը նույնքան կալորիա է այրում, որքան վազքուղու վրա մեկ ժամ վազելը: Պտտօղակը լայն կիրառում է ստացել ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ում պտտօղակով զբաղվողների կարելի է հանդիպել սպորտային կենտրոններում և նույնիսկ հանրային այգիներում ու վերականգնողական կենտրոններում:
Ամբողջ Ամերիկան խենթացած է պտտօղակով:Այն զվարճալի է, առողջարար և էժան: Պտտօղակի ծագման աղբյուրը հայտնի չէ, սակայն ամբողջ աշխարհում դրանք նետում, պտտեցնում և գլորում են թե չափահասները և թե երեխաները: Նյու Յորք քաղաքում չափահասները սկսել են գիտակցել պտտօղակով վարժանքի օգուտը: Ըստ փորձագետների` դրանով կարելի է այրել ժամում 400 կալորիա:
Վերջերս Առաջին տիկին Միշել Օբաման պտտօղակն առաջարկեց որպես երեխաների մարմնավարժություն, սակայն ըստ պտտօղակի մարզիչ Ռոբերտսի`այն օգտակար է նաև չափահասներին:
“Այն լավ է սրտային աշխատանքի համար ու ավելի քիչ է ճնշում գործադրում ծնկների վրա, և մարզում է ամբողջ մարմինը: Մինչդեռ վազքն առավել հոգնեցնող է”,- ասում է մարզիչը:
Ռոբերտսը պտտօղակն սկզբում օգտագործել է որպես ապաքինում, երբ իր տան հրդեհից հետո կորցրեց ամեն ինչ: Այժմ մեկ տարուց ավել է, ինչ զբաղվում է և չի պատրաստվում դադարեցնել այն:
Մեկ այլ մարզիչի կարծիքով` պտտօղակը նման է պարի:
Նյու Յորք քաղաքում մարմնամարզության և վերականգնողական կենտրոններում սովորեցնում են պտտօղակ պտտել` մարզելով մարմնի տարբեր մասերը:
Նկարազարդված պտտօղակն արժե 30 – 40 դոլար: Սովորելու համար դաս անհրաժեշտ չէ. ինտերնետում կան ուղեցույցներ կամ կարելի է ուղղակի գնել պտտօղակ և ինքնուրույն սովորել: