Մատչելի հղումներ

Տիեզերական Hubble հեռադիտակը կենթարկվի հիմնական վերանորոգման


ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, երկուշաբթի օրը կմեկնարկի տիեզերական Hubble հեռադիտակի վերանորոգման և թարմացման առաքելության վերջին փուլը: Արդեն երկու տասնամյակ այն շրջում է մեր մոլորակի շուրջ և տիեզերքի մասին կարևորագույն տեղեկություններ հաղորդում գիտնականներին:

2004թ. տիեզերագնացներին հաջողվեց շրջադարձային լուսանկար անել Hubble-ի միջոցով: Ուլտրախորը դաշտ անունը կրող նկարում երևում են շուրջ 10,000 գալակտիկաներ:

1990թ. տիեզերք բաց թողնվելուց հետո Hubble-ը տիեզերքի մասին ավելի շատ տեղեկություններ է ապահովել, քան` երկրի վրա տեղակայված հեռադիտակները, որոնց տված պատկերները աղավաղվում են Երկրի մթնոլորտի պատճառով:

Սակայն քսանամյա Hubble-ը վերանորոգման կարիք ունի: Ատլանտիսի առաքելության անձնակազմը կվերանորոգի կամ կփոխարինի Hubble-ի վրա որոշ մասեր, որոնք այլևս պիտանի չեն:

Նման մասերից մեկը շարքից դուրս եկավ անցյալ տարվա սեպտեմբերին` ծրագրված վերանորոգման առաքելությունից մոտ երկու շաբաթ առաջ: Ի պատասխան` ՆԱՍԱ-ն հետաձգեց առաքելությունը մինչ այս ամիս` ակտիվացնելով Hubble-ի պահուստային համակարգը:

Տիեզերանավի հրամանատար Սքոթ Ալթմանն ասում է, որ հետաձգումը տիեզերագնացներին և ինժեներներին հնարավություն տվեց կանխել հնարավոր այլ խնդիրներ:

“Մենք հայտնաբերեցինք այնպիսի բաներ, որ ի հայտ կգային տիեզերքում, եթե հոկտեմբերին գնացած լինեինք: Այժմ շատ ավելի լավ ենք պատրաստված տիեզերքում հնարավորինս շատ խնդիրներ լուծելու համար”, ասում է նա:

Տիեզերագնացները անկշռության պայմաններին հարմարվելու դասընթացներ են ացնել ՆԱՍԱ-ի Ջոնսոն տիեզերական կենտրոնում: Նրանք նաև սովորել են` ինչպես Hubble-ի վրա տեղակայել նոր սարքավորումներ, որոնք թույլ կտան էլ ավելի հեռավոր առարկաներ նկարել տիեզերքում:

Այս առաքելությունը սովորականից ավելի վտանգավոր է, քանի որ, որևէ դժբախտ պատահարի դեպքում, տիեզերագնացները շատ հեռու կլինեն Միջազգային տիեզերական կենտրոնում պատսպարվելու համար:

ՆԱՍԱ-ն պատրաստված է նման պատահարի համար: Քենեդու անվան տիեզերագնացության կենտրոնում մեկ այլ տիեզերանավ պատրաստ կլինի թռիչքի և տիեզերագնացներին կհասնի մինչև նրանց օդի պաշարի սպառվելը:

Տիեզերագնաց և նախքինում ԱՄՆ-ի նավատորմի օդաչու Գրեգ Ջոնսոնի կարծիքով` ռիսկի դիմելը այս աշխատանքի մի մասն է: “Ես շատ վտանգավոր պահեր են վերապրել: Կարծում եմ` յուրաքանչյուր օր` օրական երկու անգամ, օդանավակիրների վրայով թռիչքներ կատարելը ռիսկային աշխատանք է”, ասում է նա:

Անցյալ տարվա նոյեմբերին Hubble-ի շնորհիվ արվեց աստղի շուրջ պտույտ կատարող ոլորակի առաջին տեսանելի պատկերը: Ըստ հաշվարկների` այդ մոլորակը երեք անգամ մեծ է Յուպիտերից և պտույտ է կատարում Ֆոմալհոութ աստղի շուրջ, որը մոտ 25 լուսատարի հեռու է Երկիր մոլորակից:

Վերանորոգման առաքելության հաջողության դեպքում, ՆԱՍԱ-ի հաշվարկներով, Hubble-ն առնվազն հինգ տարի դեռևս կօգնիի աստղային հայտնագործություններ անել:

XS
SM
MD
LG