Մատչելի հղումներ

Վրաստանը պատմության խաչմերուկներում


Մոտ երկու ամիս առաջ Ռուսաստանի հետ կարճատև հակամարտության արդյունքում Վրաստանը կրկին հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Պատմության ընթացքում Վրաստանը միշտ եղել և մնում է ռազմավարական խաչմերուկներում, ինչը հաճախ հակամարտությունների, բայց միևնույն ժամանակ առևտրի և հարստության խթանման առիթ է դարձել:

Դնամիսին մի փոքր գյուղ է Վրաստանի շրջաններից մեկում: Ժամանակին` նույնիսկ նախապատմական ժամանակներում, այն կարևոր դարպաս է եղել ճանապարհորդների և առևտրականների համար:

Հնագետ Ջիմշեր Չիհրմյանին հնագույն գաղտնիքներ է բացահայտել: Նա ասում է, որ ժայռերի շերտերում հայտնաբերել են առնվազն հինգ մադրու մնացորդներ, որոնք մեկ միլիոն յոթ հարյուր հազար տարուց ավելի հին են: Աֆրիկայից դուրս դրանք ամենահին մարդկային նախնիներն են:

Մարդկային այդ գանգերի շնորհիվ է Դմանիսին հայտնվել հնեաբանների քարտեզում:

Թբիլիսիում Վրաստանի ազգային թանգարանի տնօրեն Դավիթ Լորդկիպանիձեն ասում է, որ այս նախնիները գաղթել են Աֆրիկայից և անցել են Վրաստանի միջով մինչև դեպի այլ տարածքներ շարժվելը. "Այս բացահայտումները թույլ են տալիս հասկանալ Ասիան, Եվրոպան և Աֆրիկան կապող օղակները”:

Դմանիսին կարևոր դեր է խաղացել Բրոնզե դարում և միջին դարերի ժամանակաշրջանում: Հնագույն միգրացիոն ճանապարհները վերածվել են առևտրի ճանապարհների: Դարեր շարունակ այս վայրի իշխանները հսկել են Չինաստանի, Պարսկաստանի և Բյուզանդիայի հետ առևտուրը:

Հնագետ Ջիմշեր Չիհրմյանին ասում է, որ "Սա երկու մեծ ճանապարհների խաչմերուկ է եղել: Մարդիկ այն անվանել են ուղտերի ճանապարհ, որը սարերի միջով գնում էր դեպի հարավ Հայաստանի և Մերձավոր Արևելքի միջով: Մյուս ճանապարհը տանում էր արևմտյան Վրաստան, դեպի Բյուզանդիա և դեպի ծով: Դմանիսիի հաջողությունը Մետաքսյա ճանապարհի շնորհիվ էր:” Մետաքսյա ճանապարհը զարգացման և հարստության աղբյուր է եղել:

Այսօր Վրաստանը կրկին խոշոր տարանցիկ կետ է արդեն արևելքից արևմուտք նավթի և բնական գազի տեղափոխման համար:

Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի գծով ավագ վերլուծաբան Լոուրենս Շիթի կարծիքով, Վրաստանի տեղանքը դեռևս կարևորագույն դեր է խաղում:

"Այս տարանցիկ ճանապարհները շատ կարևոր են, քանի որ սա չորս միլիոն բնակչությամբ փոքր պետություն է: Տնտեսությունն այստեղ մեծամասամբ ագրարային է, և ոչ` արդյունաբերական: Այն մեծապես կախված է Վրաստանի միջոցով առևտրից”, ասել է նա:

Փորձագետների կարծիքով, այս տեղանքը նաև Վրաստանը խոցելի է դարձնում մեծ տերությունների միջև մրցակցության պարագայում:

Օգոստոս ամսին Վրաստանի և Ռուսաստանի միջև բախումներ եղան Վրաստանի ինքնահռչակ Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքների շուրջ: Ռուսաստանը ներխուժեց Վրաստանը: Վրաստանի արևմտամետ կառավարությունն օգնություն խնդրեց ԱՄՆ-ից, սակայն պաշտոնական Վաշինգտոնն անկարող էր: Ռուսաստանը դեռևս պահպանում է հսկողությունը երկու ինքնահռչակ տարածքներում:

Վրացիները քաջ գիտակցում են այն դերը, որ խաղացել են պատմության ընթացքում. նրանք հպարտանում են այդ դերով: ատ վրացիներ ասում են, որ իրենց երկիրը կշարունակի մնալ արևելքի և արևմուտքի միջև խաչմերուկներում:

Հարց է ծագում, թե ինչպես Վրաստանը կօգտագործի այս դիրքն ապագայում:

XS
SM
MD
LG