Մատչելի հղումներ

Աբխազիայում սրացող լարվածությունը կարող է պատերազմ հրահրել Կովկասում


Աբխազիայում իրավիճակը խիստ լարված է` ներգրավված բոլոր կողմերը միմյանց մեղադրում են սադրանքների մեջ, ինչի արդյունքում Կովկասյան լեռների անկայուն տարածաշրջանում կարող է պատերազմ սկսվել: Այս հոդվածում Ամերիկայի Ձայնի Մոսկվայի թղթակից Փիթըր Ֆեդինսկին ներկայացնում է հակամարտությունում ներգրավված Ռուսաստանի և Վրաստանի շահերը, ինչպես նաև Աբխազիայի անջատ տարածքի` անկախություն ձեռք բերելու ձգտումները:

Վերջին շրջանում Աբխազիայի վերաբերյալ եղել են մեղադրանքներ, հակամեղադրանքներ և ժխտումներ:

Աբխազիայի ապստամբ ուժերը տեղեկացնում են, որ ապրիլ ամսից հետո Աբխազիայի տարածքով թռչող մի քանի հետախուզական ինքնաթիռ են ոչնչացրել: Պաշտոնական Թբիլիսին հայտնել է, որ այդպիսի մեկ ինքնաթիռ է ոչնչացվել և որպես ապացույց տարածել է մի տեսաերիզ, որի համաձայն հարվածը եղել է ռուսաական ինքնաթիռից: Իսկ Ռուսաստանի արտգործնախարարը Վրաստնանին մեղադրում է Աբխազիայի տարածքում ռազմական ուժերի ամրապնդման մեջ:

Բոլոր կողմերն ասում են, որ կպաշտպանեն իրենց շահերը և տարածքը մյուս կողմի հնարավոր գրոհներից:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ասում է, որ չնայած Վրաստանը մեծ երկիր չէ, այն ունի բավականաչափ զինամթերք, լավ պատրաստվածություն և մղում` պայքարելու ցանկացած հնարավոր ագրեսորի, ներխուժողի կամ տարածքները գրավողի դեմ: Միաժամանակ նա նշում է, որ Վրաստանի մի մասն արդեն իսկ օկուպացված է ամենամեծ ագրեսորներից մեկի կողմից:

Նա ի նկատի ունի Ռուսաստանին, որի զորքերը տեղակայված են Աբխազիայում` տարածք, որը պաշտոնապես Վրաստանին է պատկանում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին խիստ մտահոգություն է արտահայտում առ այն, որ Վրաստանի ներկայիս դիրքորոշումից բխում է, որ պաշտոնական Թբիլիսին ցանկանում է աբխազական խնդրին ուժային լուծում տալ:

Վրացիներն ու աբխազները տարբեր էթնիկ խմբեր են, որոնք բնակվում են Վրաստանում. երկիր, որը մտահոգված է իր տարածքային ամբողջականությամբ: Աբխազիան Վրաստանից առանձնացել է 1990-ականներին և ձգտում է, որպեսզի Ռուսաստանազներին շնորհեը պաշտոնապես ճանաչի իր անկախությունը: Ռուսաստանը աբխլ է ռուսական անձնագրեր և Աբխազիայի տարածքում խաղաղապահ զորքեր է տեղակայել:

Սակայն Ռուսաստանի ռազմական պատրաստվածության գծով անկախ փորձագետ Պավել Ֆելգենհաուերը նշում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորքերը զինված են հրետանիով, ինչը նրանց առաքելության շրջանակներից դուրս է:

Ֆելգենհաուերն ասում է, որ ՄԱԿ-ի դիտորդներին չի թույլատրվել զննել զորքի դիրքերը: Սակայն, նա նաև նշում է, որ այնտեղ ներկա ռուսական հեռուստատեսության ներկայացուցիչները հեռարձակել են տեսանյութեր, որտեղ երևում են ծանր զենք և զինամթերք, ինչը վկայում է, որ ռուսական զորքերը խաղապահ բնույթի չեն:

Ֆելգենհաուերն ասում է, որ պաշտոնական Մոսկվան մտահոգված է Վրաստանի` ՆԱՏՕ-ում հնարավոր անդամակցության շուրջ, ինչը Կրեմլը որպես սպառնալիք է ընդունում: Նման անդամակցության արդյունքում, ՆԱՏՕ-ի զորքերը կարող են հայտնվել Ռուսաստանի հանգստավայր Սոչիի սարերից անմիջապես այն կողմ: Ի դեպ, Սոչիում են տեղի ունենալու 2014թ. ձմեռային օլիմպիական խաղերը:

XS
SM
MD
LG