Մատչելի հղումներ

“Ջենթըլ Բարն” հիմնադրամն` ի պաշտպանություն բռնության ենթարկված կենդանիների


“Ջենթըլ Բարն” հիմնադրամն` ի պաշտպանություն բռնության ենթարկված կենդանիների
“Ջենթըլ Բարն” հիմնադրամն` ի պաշտպանություն բռնության ենթարկված կենդանիների
<!-- IMAGE -->

Կալիֆորնիայում "Ջենթըլ Բարն" հիմնադրամը ապաստան է տրամադրում բռնության ենթարկված և անուշադրության մատնված հարյուրից ավել կենդանիների: Կենդանիների համար հոգ են տանում կազմակերպության 500 կամավորները:

"Ջենթըլ Բարն"-ը հիմնադրվել է մեկ տասնամյակ առաջ կենդանիների սիրահար Էլայ Լաքսի կողմից: Կազմակերպությունը մշտական կացարան է ապահովել կենդանիների շուրջ 14 տեսակի, որոնց փրկել է բռնությունից կամ անտեսումից:

Կենդանիներին վերականգնելուց հետո "Ջենթըլ Բարն"-ում խնդիրներ ունեցող երեխաները և անաշխատունակ մեծահասակները բուժման նպատակով շփվում են կենդանիների հետ:

Անաշխատունակ Էնն Գերբաչն ամեն շաբաթ գալիս է "Ջենթըլ Բարն"` մասնակցելու բուժման տաս-ամսյա ծրագրին: Նրա խոսքերով` կենդանիներին օգնելով նա կարծես ինքն իրեն է օգնում: Կենդանիները, նախքան մարդկանց հետ աշխատելը, հաճախ մի քանի ամսվա խնամքի կարիք են ունենում:

"Այստեղ են գալիս երեխաներ, ովքեր անտեված են եղել, ենթարկվել բռնության և չեն հասկացվել: Երբ երեխան հանդիպում է կենդանու հետ, որը ճիշտ նույն պատմության մեջ է եղել, հասկանում է, որ ինքը միայնակ չէ: Իսկ եթե կենդանին կարող է վերականգնվել այդ պատմությունից, ուրեմն ինքն էլ կկարողանա վերականգնվել և անվտանգ ապրել այս աշխարհում",-ասում է Էլայ Լեքսը:

Լեքսի խոսքերով` կամավորների օգնությամբ հանրությունն իրազեկվում է բռնության ենթարկված կենդանիների խնդիրների վերաբերյալ:

"Ամեն օր առավոտյան ժամը 10-ին ձիերին անհրաժեշտ է մաքրել և հարդարել: Մեզ օգնում են կամավորները, ովքեր նաև զբոսնում են կենդանիների հետ, արածացնում նրանց: Երբ կարիք է լինում հսկել կենդանուն և նրա կողքին գտնվել նույնիսկ գիշերը` մեր կամավորները պատրաստակամ օգնում են մեզ":

Թոշակառու Ջենեթ Բեչթը "Ջենթըլ բարն" սկսել է հաճախել անցած տարվա ապրիլից:

"Այն իմ տանից վեց մղոն հեռու էր, իսկ ես նույնիսկ չգիտեի դրա տեղը: Ես ուղղակի սիրահարված եմ ձիերին: Նախկինում վախենում էի նրանցից, իսկ այժմ` ոչ այնքան",-պատմում է նա:

"Ջենթըլ բարն"-ի հիմնադրվել է նվիրաբերումների շնորհիվ: Կամավորներն օգնում են նաև վերանորոգման աշխատանքներում: Էլայ Լեքսը հուսով է, որ "Ջենթըլ բարն"-ը կտարածվի ամբողջ ԱՄՆ-ով, և յուրաքանչյուրը կկարողանա շփվել կենդանիների հետ և զգալ բուժվելու հրաշքը:

XS
SM
MD
LG