Մատչելի հղումներ

Հանրապետական կուսակցության կողմից փոխնախագահի պաշտոնում առաջադրված առաջին կին թեկնածուի խանդավառ ընդունելությունը կուսկակցության համագումարի ընթացքում


Ալասկա նահանգի նահանգապետ Սարա Փեյլինը` ԱՄՆ-ի պատմության մեջ երկրորդ կինը, որ կստանձնի փոխնախագահի թեկնածությունը, Հանրապետական կուսակցության համագումարի մասնակիցներին հավաստիացրեց, որ նա այդ աշխատանքի համար համապատասխան փորձառություն և գիտելիքներ ունի: Նրա ելույթը բուռն ծափահարությունների արժանացավ` չնայած նրա փորձառության պակասին վերաբերող բազմաթիվ հարցերին:


Նախքան մեկ շաբաթ առաջ սենատոր Մքքեյնի կողմից առաջադրվելը` Ալասկայի նահանգապետն այնքան էլ հայտնի չէր: Սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրա ընտանիքին վերաբերող բազմաթիվ մանրամասներ են բացահայտվել, ինչպես նաև քննադատության են արժանացել նահանգապետի պաշտոնում նրա ընդունած որոշումներից մի քանիսը: Ակնկալվում էր, որ Մինեսոտա նահանգի Սեյնթ Փոլ քաղաքում ընթացող համագումարին Սարա Փեյլինն ԱՄՆ-ի բնակչությանն ուղղված իրա առաջին ելույթում պետք է վստահեցներ սկեպտիկներին, որ արժանի թեկնածու է: Հաշվի առնելով այն խանդավառությունը, որով հանրապետականները ընդունեցին Փեյլինի ելույթը, նրա առաքելություն կարելի է հաջողված համար:


Հիշատակելով իր կյանքի անցած ուղին որպես նվիրված մայրը, Ալասկա նահանգում մի փոքր քաղաքի քաղաքապետ և այժմ Ալասկայի նահանգապետ` Փեյլինը մարտահրավեր նետեց նրանց, ովքեր ցանկանում են իր փորձառությունը համեմատել Դեմոկրատական կուսկացության նախագահական թեկնածու Բարակ Օբամայի փորձառությանը, ով նախքան Իլինոյս նահանգի կոնգրեսական և այնուհետև ԱՄՆ-ի սենատոր դառնալը Չիկագոյում համայնքային կազմակերպիչ է աշխատել: “Մինչև Ալասկայի հրաշալի նահանգի նահանգապետ դառնալը և իմ հարազատ քաղաքի քաղաքապետն եմ եղել: Եվ քանի որ նախագահական ընտրություններում մեր մրցակիցների կարծիքով դա բավարար փորձ չէ, ցանկանում եմ պարզաբանել նրանց համար, թե այդ աշխատանքն ինչ է ներառում: Կարելի է ասել, որ փոքրաթիվ քաղաքի քաղաքապետը նման է “համայնքային կազմակերպչի”` միայն այն բացառությամբ, որ քաղաքապետը իրական պատասխանատվություններ ունի:”

Փեյլինը երկրորդ կինն է և առաջին Հանրապետական ներկայացուցիչ կինը, ով երբևէ առաջադրվել է որպես փոխնախագահի թեկնածու: Նա սոցիալ-պահպանողական գաղափարախոսության անխոնջ ջատագով է և կարող է էլ ավելի սրել մրցակցությունը Դեմոկրատական կուսակցության թեկնածուների հետ:

Վերջին օրերին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին նրա անչափահաս հղի դստեր մասին և Ալասկա նահանգում նրա էթիկական հետաքննության անցկացման մասին բացահայտումները: Այդուհանդերձ, Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում Փեյլինը վստահ կերպով ներկայացրեց սենատոր Մքքեյնի և իր ծրագրերը ԱՄՆ-ի նախագահությունը ստանձնելու դեպքում:

Իր ելույթում Փեյլինը հստակ կերպով արծարծեց միջազգային կարևորության խնդիրներ և հավաստիացրեց, որ կպայքարի վերջ դնել ԱՄՆ-ի կախվածությանը Մերձավոր Արևելքի նավթից. “Հաշվի առնելով, որ Ռուսաստանը ցանկանում է ստանձնել Կովկասում կարևորագույն խողովակատարի հսկողությունը, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսները որպես զենք օգտագործելով մասնատի և նսեմացնի մեր եվրոպական դաշնակիներին, մենք չենք կարող մեր հույսը դնել օտարերկրյա մատակարարների վրա: Հաշվի առնելով, որ Իրանը կարող է կտրել համաշխարհային էներգետիկ ռեսուրսների մեկ հինգերորդը, և որ Սաուդյան Արաբիայի Աբքայք նավթահանքը կարող է կրկին ահաբեկչության թիրախ դառնալ, կամ որ Վենեսուելան կարող է դադարեցնել նավթի մատակարարումը, մենք` ամերիկացիներս, պետք է մեր հույսը ավելի շատ դնենք մեր նավթ ու գազի վրա:”

Չորեքշաբթի օրը համագումարին նաև ելույթ են ունեցել մի շարք հայտնի Հանրապետականներ, ովքեր նախնական ընտրությունների ընթացքում Մքքեյնի մրցակիցներն էին:

2008թ. ընտրությունները որակելով որպես “բովանդակության և ոճի միջև ընտրություն”` Նյու Յորք քաղաքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին սենատոր Մքքեյին նկարագրեց որպես ամերիկյան պատերազմի հերոս, ով բազմիցս ճգնաժամերից հաղթող է դուրս եկել: Իսկ սենատոր Օբամայի վերաբերյալ նա ասել է. “Նա երբևիցե չի առաջնորդել մարդկան ճգնաժամի պահերին: Վերջին հարյուր տարիների ընթացքում նա ամենաանփորձառու թեկնածուն է նախագահական:”

Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին ասել է, որ նոյեմբեր ամսին Մքքեյնի և Փեյլինի հաղթանակով պահպանողական գաղափարախոսությունը Վաշինգտոն կվերադառնա: “Մեզ փոփոխություն է անհրաժեշտ, համաձայն եմ, փոփոխություն լիբերալ Վաշինգտոնից դեպի առավել պահպանողական Վաշինգտոն: Մենք փոփոխություն ցանկացող յուրաքանչյուր ամերիկացու համար դեղատոմս ունենք. այն է` դուրս շպրտել մեծ կառավարության ջատագով լիբերալներին և ընտրել Ջոն Մքքեյնին և Սարա Փեյլինին”:

Չորեքշաբթի օրը Սեյնթ Փոլ է ժամանել նաև Մքքեյնը: Նա իր թեկնածությունը պաշտոնապես կընդունի հինգշաբթի օրը նախատեսված իր ելույթի ժամանակ: Մինչ այդ, նա անակնկալ մատուցեց Համագումարի ներկաներին` Սարա Փեյլինի ելույթի ավարտից հետո բեմում հայտնվելով:

XS
SM
MD
LG