Մատչելի հղումներ

Առաջին տիկնոջ նորաձևությունն ուշադրության կենտրոնում


Միշել Օբամայի նորաձևությանը նվիրված «Միսիս Օ» բլոգն այնքան մեծ տարածում ստացավ, որ դրա հիման վրա գիրք գրվեց: Բլոգի և գրքի հեղինակն ասում է, որ վերջին քառասուն տարիներին ոչ մի Առաջին տիկնոջ հանդերձանք այսքան ուշադրության չէր արժանացել: Միշել Օբաման արդեն հայտնվել է Վոգի շապիկին, և շուտով կհայտնվի նաև Գլամուրի դեկտեմբերի թողարկման շապիկին:

Առաջին տիկին Միշել Օբամայի հանդիսավոր պարահանդեսի զգեստը ոչ բոլորին գոհացրեց: Բայց նորաձևության նրա հոտառությունը ոգևորեց ոլորտի շատ քննադատների: Լրատվամիջոցների հետաքրքությունը Մերի Թոներին հիշեցնում է մեկ այլ առաջին տիկնոջ:

«Կարծում եմ` Միշել Օբամայի մասին մտածում ենք այնպես, ինչպես չենք մտածել Առաջին տիկնոջ մասին Ջեքի Քենեդիից հետո»,-ասում է նա:

Թոմերին դա դրդեց ստեղծել «Միսիս Օ» բլոգը, հետո հրատարակել «Միսիս Օ. ժողովրդավար նորաձևության դեմքը» գիրքը: Բլոգում գրեթե ամեն օր թարմացվում է, թե ինչ է հագել Առաջին տիկինը: Այն ավելի քան երկու հարյուր երկրներից օրական տաս հազար այցելու ունի:

«Կարծում եմ` նրանց ոգևորում է ժամանակակից նորաձևության մեջ առաջադեմ կնոջ այս հրաշալի կերպարը»,-ենթադրում է Մերի Թոմերը:

Առաջին տիկինն հնչեցրել է բազմաթիվ հարցեր` սկսած զինվորական ընտանիքների աջակցությունից մինչև կանանց առողջություն:

«Դեռ չեմ հանդիպել մեկին, ով հետաքրքված է Միշել Օբամայի միայն ոճով: Մեզ հետաքրքրում են նրա ձեռքբերումները` որպես մոր, կնոջ և մասնագետի: Մեզ գերում է հաջողության հասնելու նրա ոճի այդ հրաշալի զգացումը»,-ասում է Թոմերը:

Ոճի այդ զգացումը արտահայտում է նրա զգեստը և վերարկուն, որն առաջարկվել է ամերիկացի ոճաբան Իզաբել Թոլեդոյի կողմից: Սակայն նա հագնում է նաև ոչ թանկ հագուստ:

«Երբ Միշել Օբաման հագնում է Ջեյ Քրուի հագուստ, այդ օրն այն ամբողջությամբ վաճառվում է խանութներում: Ամեն կին առաջին անգամ կարող է հագնել այն, ինչ հագնում է Առաջին տիկինը.այդպես որոշակի հզորություն և քնքշանք ես զգում»,-բացատրում է Թոմերը:

Առաջին տիկնոջը քննադատողներ էլ կան: Ոմանք ասում են, որ անհարիր է Եղիսաբեթ թագուհուն ընդունել ժակետով: Հակասական էին նաև նրա մերկ ձեռքերը ձմռանը` Կոնգրեսին նախագահի առաջին ուղերձի ժամանակ:

Նրա արմունկները ևս մեկ անգամ երևացին «Գլամուր հանդեսում»: Նրան ընդունում են ոչ իր նորաձևության զգացումի, այլ երիտասարդ կանանց ուղեցույց լինելու համար, մի բան որով նա զբաղվում էր դեռ իրավաբան ժամանակ:

XS
SM
MD
LG