Մատչելի հղումներ

Նախագահ Օբամայի կածիքով՝ գործազրկության վերջին տվյալները չնայած “սթափեցնող”, բայց “ինչ-որ առումով խրախուսիչ” են


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նշել է, որ ապրիլ ամսին արձանագրված կես միլիոն աշխատատեղերի կորուստը “սթափեցնող” է։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ “ինչ-որ առումով խրախուսիչ” է այն փաստը, որ աշխատատեղերի կորստի թիվն սկսել է նվազել։ Օգտագործելով առիթը՝ նախագահը խոսել է նաև իր կրթական և աշխատանքի վերապատրաստման ծրագրերի մասին։

Նախագահ Օբաման ասել է, որ չնայած ԱՄՆ-ի տնտեսությունն անկնման մեջ է, տնտեսության շարժիչներն սկսել են շարժվել։

"Քայլ առ քայլ մենք առաջընթաց ենք արձանագրում։ Իհարկե դա մխիթարանք չէ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը, կամ էլ՝ փոքր բիզնես ունեցողների համար, ովքեր մեծ դժվարությամբ ստիպված են ազատվել երկար տարիներ ծառայած աշխատողներից", նշել է նա։

Նախագահն այդ մասին խոսել է կարավարության այն հայտարարությունից հետո, որ ապրիլ ամսին գործազրկության թիվը հասել է վերջին 25 տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակին, այն է՝ 8.9 տոկոսի։ Աշխատանքի հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ անցյալ ամիս 539,000 մարդ աշխատանք է կորցրել, մինչդեռ մարտին նրանց թիվը եղել է 600,000։

Բարաք Օբաման աջակցություն է ակնկալում իր` “Նոր հիմք” անունը կրող ծրագրի համար, որը, նրա խոսքերով, կօգնի ամերիկացի աշխատուժին նախապատրաստվել վերականգնված տնտեսության պայմաններին:

"Եթե ցանկանում ենք այս անկումից ավելի ուժեղ դուրս գալ, պետք է երաշխավորենք, որ մեր աշխատուժն ավելի լավ է պատրաստված, քան առաջ”, ասել է նախագահը:

Բարաք Օբամայի ծրագրի մի մասով նախատեսվում է հնարավորություն տալ աշխատանքը կորցրած մարդկանց բարձրագույն կրթություն ստանալ` չզրկվելով գործազրկության նպաստից: Որոշ նահանգներում գործազրկության նպաստ ստանալու համար մարդիկ պետք է ներգրավված լինեն աշխատանք փնտրելու ծրագրերում, միչդեռ այս նոր ծրագրի շրջանակներում համալսարանական ուսուցումը կբավարարի այդ պահանջը:

Տնտեսության վերականգնմանն ուղղված 787 միլիարդ դոլարին համարժեք աջակցության ծրագրի շրջանակներում նահանգները միլիարդավոր դոլարներ են ստացել` գործազրկության նպաստներն ավելացնելու նպատակով:

Նախագահ Օբաման նաև պատրաստվում է խրախուսել համալսարաններին ֆինանսական աջակցությունն առավել մատչելի դարձնել աշխատանք կորցրած մարդկանց համար:

XS
SM
MD
LG