Մատչելի հղումներ

Հանցախմբեր առանց սահմանների


<!-- IMAGE -->

Գլոբալիզացիան հաճախ հանդիպող հասկացություն է մշակույթի և առևտրի բնագավառներում, սակայն օրինապահ մարմինները զգուշացնում են, որ այժմ այն վերաբերում է նաև անդրպետական կազմակերպված հանցագործություններին և դրա հետ կապված սպառնալիքներին:

Բարձր տեխնոլոգիաներ և կասկածելի անվանական ընկերություններ օգտագործելով`բազմաթիվ երկրներում գործող միջազգային քրեական հանցախմբերը և ցանցերը ներխուժում են համակարգիչներ`ինքնության տվյալների գողության, ահաբեկիչների համար զինամթերք մատակարարելու, մարդկանց և մաքսանենգության ենթակա նյութերը միջազգային սահմաններով ապօրինաբար անցկացնելու, անօրինական գործունեությունից ստացված փողերի լվացման և ֆինանսական կեղծարարությունների նկատառումով բանկերը և արժեթղթերի շուկաները թիրախելու նպատակով:

Ըստ ԱՄՆ Գլխավոր դատախազ Մայքլ Մյուքասիի` այս հանցախմբերը սահմաններ չեն ճանաչում և մեծ վտանգ են սպառնում ինչպես անհատների, այնպես էլ` պետությունների համար:

“Կազմակերպված հանցագործության այս նոր ձևերից բխող վտանգները խիստ տարբերվում են սերունդներ առաջ մեր ունեցած խնդիրներից: Այս հանցախմբերը շատ ավելի լավ են կազմակերպված, ավելի հարուստ են, առավել մեծ ազդեցություն ունեն կառավարությունների և քաղաքական հաստատությունների վրա ողջ աշխարհում և շատ ավելի լավ են տիրապետում ժամանակակից տեխնոլոգիաներին,” ասել է նա:

Էներգառեսուրսների աճող գների պայմաններում հանցախմբերի ուշադրության կենտրոնում են նաև նավթի և գազի միջազգային շուկաները. նրանք ազդում են առևտրի գործընթացների վրա և որոշ դեպքերում շեղում են մատակարարողներին:

Այս անդրպետական հանցային կազմավորումները կազմալուծելու ուղղությամբ Միացյալ Նահանգները սերտ համագործակցում են այլ պետությունների հետ` վտանգները հայտնաբերելու, հետաքննական տեղեկություններ տրամադրելու և օրենքի իրականացման գործողությունների իրականացման բնագավառներում: Աշխարհի պետությունները չեն կարող անտեսել օտարերկրյա հանցային կազմավորումներին` կարծելով, որ դրանք վտանգ են ներկայացնում միայն այլ պետությունների համար:

XS
SM
MD
LG