Մատչելի հղումներ

Իրանը և զանգվածային վերացման զենքերի տարածումը


Իրանը և զանգվածային վերացման զենքերի տարածումը
Իրանը և զանգվածային վերացման զենքերի տարածումը
<!-- IMAGE -->

Վաշինգտոնում շուրջ իննսուն ազգերի ներկայացուցիչների առջև զանգվածային վերացման զենքերի տարածման, դրանց առաքման համակարգերի և դրանց առնչվող այլ սարքավորումների մասին իր ելույթում ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով խորհրդական Ստիվեն Հեյդլին ասել է, որ Իրանը մեծ սպառնալիք է ներկայացնում զանգվածային վերացման զենքերի տարածման առումով:

Մասնավորապես, նա ասել է, որ “Իրանը հատուկ անհանգստության առիթ է տալիս, քանի որ ոչ միայն կարող է տարածել նման զենքեր, այլև` պետական մակարդակով սատարում է ահաբեկչությանը, ինչը նշանակում է, որ այն կարող է զանգվածային ոչնչացման զենքեր տրամադրել ահաբեկչական խմբերի:”

Իրանի հանդեպ Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ պետությունների դիրքորոշումը հստակ է: Պարոն Հեյդլին նշել է, որ “Մենք չենք դավաճանի մեր գալիք սերունդներին` թույլ տալով Իրանին միջուկային զենք ունենալ:”

Հետևողական լինելով այդ խոստումին` ԱՄՆ-ը մի շարք այլ միջազգային գործընկերների հետ մեկտեղ կշարունակի ճնշում գործադրել իրանական վարչակարգի վրա, որպեսզի Իրանը կատարի միջուկային բնագավառում իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Պարոն Հեյդլիի կարծիքով, այդ ճնշումը պետք է ներառի դիվանագիտական մեկուսացում, Միավորված ազգերի կազմակերպության նախատեսած պատժամիջոցները, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական պատժամիջոցներ:

“Միևնույն ժամանակ մենք կշարունակենք խրախուսել այնպիսի բանակցային լուծման իրականացումը, որը Իրանի համար նպաստավոր կլինի տնտեսական, քաղաքական և անվտանգության առումներով, միայն եթե Իրանը հրաժարվի միջուկային զենք պատրաստելու իր ծրագրերից,” ասել է պարոն Հեյդլին:

Ոչ ոք չի վիճարկում Իրանի` խաղաղ նպատակներով միջուկային էներգիա ստանալու ծրագիրը, նշել է անվտանգության գծով խորհրդատու Հեյդլին: Սակայն այդ ծրագրի իրականացման համար չի պահանջվում ուրանի հարստացման, վերամշակման և ծանր ջրային կարողություններ, որոնք զենքերի տարածման վտանգ են առաջացնում:

Բանակցությունների ուղին ընտրելու համար Իրանը պետք է առաջին հերթին պետք է հավաստիորեն հրաժարվի ուրանի հարստացման իր ծրագրից: “Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի Իրանի վարչակարգը բանակցային գործընթացն օգտագործի ժամանակ շահելու համար,” հավելել է պարոն Հեյդլին:

Նա նաև նշել է, որ բոլոր պետություններն էլ համաձայն են, որ միջուկային զենք ունեցող Իրանը կարող է աղետալի ազդեցություն ունենա Միջին Արևելի և ողջ աշխարհի խաղաղության վրա:

XS
SM
MD
LG