ԱՄՆ-ում շարժական կրպակներով որակյալ սննդի տարածմանն է նպաստում սոցիալական ցանցերի կայքերի օգտագործումը: Փողոցային առևտրականները հայտարարություններ են տեղադրում Ֆեյսբուքում, Թուիթերում և այլ կայքերում`տեղեկացնելով, թե որտեղ և որ ժամին իրենք կհայտնվեն: Առավել ճանաչվածների մոտ երկար հերթեր են գոյանում:
ԱՄՆ-ում քաղաքային մթերավաճառները սովորաբար չեն փոխում իրենց տեղը: Մինչդեռ “Ֆոջոլ եղբայրներ” հնդկական սննդի կրպակը հայտնվում է Վաշինգտոնի տարբեր վայրերում:
Հաճախորդներն ասում են, որ նրանց սնունդն էժան է և համեղ:
«Սնունդն իսկապես համեղ է: Ես հնդկական խոհանոցի սիրահար եմ, սակայն այս շրջակայքում ընդմիջման համար արագ որևէ բան ձեռք բերելու համար շատ տարբերակներ չկան: Իսկ գնի համեմատ, նրանց որակը բարձր է», - ասում է այս հաճախորդը:
Սննդի սիրահարները սոցիալական ցանցերի կայքերից տեղեկանում են, թե Ֆոջոլ եղբայրներ երբ և որտեղ կլինեն:
Լորեն Շակփերը «Թուիթեր»-ի կայքում հետևում է հաղորդագրություններին:
«Դա գործում է այսպես», - բացատրում է նա: Նրանք ամեն օր գրում են, ասենք`«11:45-ից 2:30 կլինենք Ֆարրագութի հրապարակում: Կտեսնվենք»: Յուրաքանչյուրն իր հերթին տեղեկացնում է, թե` այսօր ճաշս Ֆոջոլ Եղբայրներից է, և Ֆոջոլի համար հերթ է գոյանում:»:
Ֆոջոլ եղբայրների համասեփականատեր Փիթեր Քորբելն ասում է, որ կայքերը թույլ են տալիս հենց տեղում հաճախորդներին մատուցել իրենց ուզածը:
«Վաշինգտոնը միջազգային քաղաք է», -ասում է նա: Ցավում եմ, որ փողոցում չեն վաճառվում ամբողջ միջազգային աշխարհն արտացոլող սնունդ: Նպատակը մատչելի կերակուր ձեռք բերելն է»:
«Սուիթֆլոու մոբայլ» կոչվող սառեցված յոգուրտի շարժական այս բեռնատարն էլ է օգտվում կայքերից:
Հաճախորդներն ասում են, որ հետևում են “ Սուիթֆլոուի” Թուիթերի կայքին, քանի որ գիտեն, որ քաղցրավենիքն արագ է սպառվում:
“Քաղցրավենիքի բեռնատարը գալիս է հատուկ օրերին, և երեխայի նման սպասում ենք դրան: Նման է մանկությունդ վերապրելուն”,- իր տպավորություններն է կիսում հաճախորդներից մեկը:
Սուիթֆլոու մոբայլի տնօրեն Թիմ Նունան ասում է, որ կայքերում կարդալով հաճախորդների խնդրանքները, նոր վայրեր է հայտնաբերում:
“Մենք շրջում ենք քաղաքում և հայտարարում`որտեղ ենք լինելու, մեկ-երկու ժամ մնում նշված վայրում: Մեր հաճախորդները կարող են մեզ գտնել կամ խնդրել, որ այլ վայրերում էլ կանգ առնենք: Սա նման է երկկողմ հարաբերության, որտեղ նրանք հետևում են մեզ, նաև խնդրում, որ մենք գնանք”,-պատմում է նա:
Էլեկտրոնային սոցիալական ցանցերի շնորհիվ սնունդ վաճառողները տեղեկանում են տեղի առանձնահատկություններին: Նրանք փորձարկում են նոր վայրեր, և համոզվում իրենց սպառողների հավատարմությանը: