Մատչելի հղումներ

Միջազգային ճգնաժամային խումբը հետպատերազմյան Վրաստանում անհապաղ բարեփոխումների կոչ է արել


Միջազգային մեծահամբավ հետազոտական կազմակերպությունը հայտարարել է, որ Վրաստանը պետք է անհետաձգելի բարեփոխումներ իրականացնի, որպեսզի կառավարությունը կարողանա դիմակայել համընդհանուր տնտեսական ճգնաժամի և Ռուսաստանի հետ ձախողված պատերազմի արդյունքում առաջ եկած հանրային դժգոհության համատեքստում:

Միջազգային ճգնաժամային խումն իր զեկույցում հայտարարել է, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դիրքն այժմ ապահով է: Սակայն նաև նշվում է, որ նրա դիրքը “խիստ քննության կառնվի” գալիք ամիսների ընթացքում, եթե ընդդիմությունը շարունակի “դիպում հարցեր” հղել օգոստոս ամսին Ռուսաստանի ավերիչ ռազմական ներխուժմանը նախորդած Վրաստանի կառավարության որոշումների առնչությամբ:

Զեկույցը նախագահ Սահակաշվիլիի կառավարությանը կոչ է անում վերականգնել քաղաքական կայունությունը, ինչն անհրաժեշտ է օտարերկրյա ներդրումներ խրախուսելու և զարգացման համար: Նաև նշվում է, որ Վրաստանը պետք է ընդլայնի սոցիալական աջակցության ապահովումը, երաշխավորի դատական համակարգի անկախությունը և ընդլայնի հեռարձակող լրատվամիջոցների ազատությունները: Բացի այդ, զեկույցը կառավարությանը կոչ է անում վերջ դնել բարձրաստիճան մակարդակներում կոռուպցիային և ընտրական գործընթացներում կատարել “էական փոփոխություններ”:

Սահակաշվիլիի կառավարությունը խիստ քննադատության է արժանացել այս շաբաթվա սկզին այն սխալ որոշումների համար, որ մեկ բարձրաստիճան դիվանագետի խոսքերով հրահրել են օգոստոսի 7-ին Ռուսաստանի զորքերի ներխուժումը:

Դիվանագետ Էրոսի Կիցմարիշվիլին ասել է, որ Վրաստանի ղեկավարը այս տարվա սկզբին ԱՄՆ-ից եկող սատարող ազդակները սխալմամբ մեկնաբանել է իբրև հավանություն ինքնահռչակ Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներում ուժով Վրաստանի իշխանությունը հաստատելու հնարավորությանը: Վրաց-ռուսական հակամարտությունից մի քանի ամիս առաջ դիվանագետը ծառայել է որպես Մոսկվայում Վրաստանի դեսպան:

Կիցմարիշվիլին խորհրդարանական հանձանխմբին հայտնել է նաև, որ Վրաստանը պլանավորում էր Հարավային Օսիա ներխուժել դեռևս ապրիլ ամսին և որ դեռևս 2004թ. նախագահ Սահակաշվիլին քննարկել էր նման հարձակման հնարավորությունը: Չորեքշաբթի օրը նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը հերքում է նշված մեղադրանքները:

Ուրբաթ օրը նախագահը պետք է հակամարտությանն առնվող որոշումների կայացման վերաբերյալ վկայություններով հանդես գա խորհրդարանական հանձնախմբի առջև:

XS
SM
MD
LG