Մատչելի հղումներ

Քրայսլեր և Ջի-Էմ ընկերությունները փակել են ավտոմեքենաների վաճառքի մոտ երկու հազար կետեր


Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի ավտոարդյունաբերության երկու առաջատար ընկերություններ որոշում են կայացրել փակել ավտոմեքենաների վաճառքի հարյուրավոր կետեր:

Սթենլի Բելզեկասի մտքով անգամ չի անցել, որ ականատես կլինի իր ընկերության`Չիկագոյում Քյասլեր ավտոմեքենաների վաճառքի ամենավաղեմի կետի փակմանը:

Սակայն այդ մասին նրան տեղեկացրել են փոստով: "Պարզապես զարհուրելի է, որ շուրջ 90 տարի այս գործով զբաղվող ընկերությանը նման նամակ են գրում”, իր վրդովմունքն է արտահայտել Սթենլի Բելզեկասի դուստրը:

Այս ընկերությունը ավտոարդյունաբերության բազմաթիվ զոհերից միայն մեկն է: Անցյալ հինգշաբթի Քրայսլերն իր մոտ 3200 վաճառքի կետերից 800-ին ծանուցել է, որ միչև հունիսի 9-ը պետք է փակվեն: Հաջորդ օրը նման ծանուցում են ստացել նաև Ջի-Էմ ընկերության շուրջ 1100 վաճառքի կետեր:

Սակայն Ավտոմեքենա վաճառողների ազգային ասոցիացիայի անդամ Փոլ Թեյլորն կարծիքո` այդ ամենն ակնկալվում էր, քանի որ վերջին տասնամյակներին զգալի նվազել էր Քրայսլեր և Ջի-Էմ մեքենաների վաճառքը:

Ջեք Ֆիջերալդը Քրայսլեր և Ջի-Էմ մեքենաների վաճառքի ցանց ունի Մերիլենդ նահանգում: Նա երբևէ որևէ մեկին աշխատանքից չի հեռացրել, սակայն շուտով պետք է դիմի այդ քայլին:

Ավտոարդյունաբերության հարցերով փորձագետ Ջոն Կասեսայի կարծիքով` այս որոշման արդյունքում կնվազի վաճառքի կետերի միջև մրցակցությունը: Նրա խոսքերով` ավելի լավ է լինեն քիչ, բայց եկամտաբեր ընկերություններ, քան` հազարավոր փոքր և անշահավետ վաճառքի կետեր:

Այս որոշումը կանդրադառնա ԱՄՆ-ի ողջ տարածքում Քրայսլեր և Ջի-Էմ ընկերությունների վաճառքի կետերի գրեթե մեկ քառորդի վրա: Մինչդեռ, փորձագետների կարծիքով, արդյունքում, հնարավոր է, ավտոմեքենաների գների աճ արձանագրվի:

XS
SM
MD
LG