Վերջերս լրատվամիջոցները հիշեցնում էին Մայքլ Ջեքսոնի անցած ճանապարհը: Նա սկսեց երգել փոքր տարիքում և երբեք կանգ չառավ: Նա մեծանում էր բոլորիս աչքի առաջ: Նրա կատարումները բացառիկ էին շատ առումներով: Այլ մանուկ կատարողներ հասուն տաիքում այնքան հաջողակ չեն լինում, որքան երեխա ժամանակ էին:
Քսանմեկամյա Ջուլիան Լեյջը կիթառ նվագում է հինգ տարեկանից: Նա ասում է, որ կիթառ նվագելն իրենից ջանք չէր պահանջում: Դա զվարճանք էր և այդպես էլ շարունակվել է ամբողջ մանկության ընթացքում:
«Ջուլը ութ տարեկան հասակում» ֆիլմը պատմում է, թե ինչպիսին էր Լեյջի կյանքը, երբ մարդիկ հասկացան, որ նա տաղանդավոր է:
Տարբեր հեռուստածրագրերում կամ նահանգներում ինձ ներկայացնելու առաջարկներով մարդիկ մոտենում էին ինձ և իմ ծնողներին: Ծնողներս ինձ միշտ օգնել են ճիշտ կողմնորոշվել այդ առաջարկներում կամ պարզապես մերժել դրանք, քանի որ ծնողներիս չէր հետաքրքրում իմ միջոցով փող աշխատելը:
Գուցե այդ պատճառով էր, որ Լեյջն իր առաջին ձայնասկավառակը` “Հնչեղությունը” թողարկեց միայն այս տարվա մարտին:
«Ես կարող էի այն ձայնագրել ավելի շուտ, սակայն ինձ համար կարևոր էր ներկայացնել ավելին, քան պարզապես երաժշտություն», - ասում է նա:
Քննադատների համաձայն` Լեյջի երաժշտությունն առանձնահատուկ է:
Այդ առանձնահատկության պատճառով է, որ նա դեռ ճանաչում ունի:
Հոգեբան Էլլեն Ուիները, ով «Շնորհալի երեխաներ. Առասպել և իրականություն» գրքի հեղինակն է, ասում է, որ անցումը` տաղանդավոր երեխայից հասուն կատարողի, շատ դժվար է:
«Մեծանալուց հետո նրանցից շատերի մասին ոչինչ չենք իմանում: Տաղանդավոր երեխան շատ արագ է վարպետանում չափահասների ստեղծած աշխարհում: Եթե նա ցանկանում է հետագայում էլ աչքի ընկնել, ապա պետք է իր մոտեցումներով տարբերվի ուրիշներից» , - բացատրում է նա:
Այդպիսին է Ռասթա Թոմասը: Նրա «Պարի վատ տղաներ» խումբը այս ամռանը ելույթ է ունեցել Թատերական արվեստների Գայլի թակարդ ազգային պարկում: Նրա երաժշտությունը և պարարվեստն այնքան մատչելի են, որ դեպի պարն են գրավում են երիտասարդների և մարդկանց նոր խմբեր»:
Տասնչորս տարեկան հասակում Թոմասը չափահասների հետ մրցում էր պարի հեղինակավոր մրցույթում, որտեղ արժանացավ ոսկե մեդալի:
Իր սերնդի համար բալետն ավելի գրավիչ դարձնելու նպատակով նա պարի դասական ուսուցման մեջ ներդնում է շարժումներ վերցված ժամանակակից պարից, ջազից, երաժշտական թատրոնից, նույնիսկ Մայքլ Ջեքսոնից:
«Բալետը վերնախավի արվեստ էր, և ես ցանկանում էի փոխել դա: Սկսեցի երիտասարդ և ժամանակակից պարողներ օգտագործել և ավելի ուրախ ներկայացումներ ու պատմություններ բեմադրել»:
Ռաստայի կինը նույնպես տաղանդավոր երեխա է եղել: Իրենց պարերը խաղերով և հումրով համեմելով, նրանք գրավում են երիտասարդներին և տարեցներին: Անցած ամիս Գերմանիայում նրանց դիտելու էր եկել 20,000 մարդ: Քննադատներից մեկը գրել էր`«Նրանք զավթում են Եվրոպան»: