Մատչելի հղումներ

Թուրքիայի իշխող կուսակցության դեմ դատական գործին ընթացք է տրված


Թուրքիայի սահմանադրական դատարանն սկսել է լսումները իշխող Արդարադատություն և զարգացում կուսակցության դեմ գործի շուրջ, որի հիմքում ընկած է աշխարհիկ պետության խարխլման մեղադրանքով կուսակցության փակման հարցը: Դատախազները դատարանին հայց են ներկայացրել` դադարեցնելու կուսակցության գործունեությունը և վարչապետին ու նախագահին արգելելու քաղաքականությամբ զբաղվել: Գործի շրջանակներում լսումների սկսվելուց անմիջապես հետո Թուրքիայի իշխանությունները ձերբակալելեն քսանից ավելին արմատական ազգայնականների, որոնց թվում են նաև երկու թոշակառու գեներալներ:

Սահմանադրական դատարանում ունեցած իր ելույթում Թուրքիայի գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչինկայան կոչ է արել, որպեսզի իշխող Արդարադատություն և զարգացում կուսացկության գործունեությունը կասեցվի: Յալչինկային կուսակցությանը մեղադրել է Թուրքիայի աշխարհին պետությունը և Շարիայի իշխանությամբ փոխարինելու փորձեր կատարելու մեջ:

Դատախազը նաև պահանջել է արգելել կուսակցության գործող և նախկին 71 անդամների` այդ թվում վարչապետ Ռեսպ Թայիպ Էրդողանին և նախագահ Աբդուլահ Գյլունին քաղաքականությամբ զբաղվել:

Այսե Բոհուրլերն այն անձանց թվին է պահկանում, ում սպառնում է քաղաքականությամբ զբաղվելու արգելքը: Նրա խոսքերով, իր դեմ հարուցված գործն անհեթեթություն է: Նա ասել է, որ նրա դեմ արգելքը պայմանավորված է նրա այն համոզմունքով, որ ուսուցիչներին և դատավորներին պետք է թույլ տրվի գլխաշորեր կրել: Նա ասել է, որ իր դեմ արգելքը մեծ փոփոխության չի հանգեցնի, քանի որ նա չի կարող խորհրդարանի անդամ դառնալ:

Թուրքիան 1923թ. իր պետականության հաստատումից ի վեր եղել է բացառապես աշխարհիկ պետություն: Համալսարաններում, դպրոցներում և դատարաններում կրոնական հանդերձանքի կրումն արգելված է սահմանադրությամբ:

Այնուամենայնիվ, Արդարություն և զարգացում կուսակցությունը փորձել է փոփոխել սահմանադրությունը`վերացնելով համալսարաններում կրոնական հանդերձանքի կրման արգելքը: Բարեփոխումները սակայն դեռևս սահմանադրական դատարանի քննարկման առարկա են: Դատախազության հարուցած գործի առանցքային մասն առնչվում է արգելքի մեղմացմանը: Կուսակցության իրավաբանները փաստարկում են, որ կուսակցության դեմ ներկայացվող մեղադրանքներն անհիմն են և սխալ:

Չնայած թուրքերի մեծ մասը կասկածներ ունի Արդարադատություն և զարգացում կուսակցության իսլամական արմատների առնչությամբ, նրանց կեսից ավելին` 51 տոկոսը դեմ է կուսակցթության փակմանը, և միայն 34 տոկոսն է կողմ, որպեսզի կուսակցությունն արգելվի:

Քաղաքական մեկնաբան Նուրեյ Մերթն ասել է, որ այդ դատական գործը խորը բաժանումներ է առաջացրել թուրք հասարակության շրջանում: “Այս լարվածությունը դեռևս երկար կշարունակվի: Այս պահին ես որևէ լուծում չեմ տեսնում, քանի որ ոչ կառավարությունը և ոչ էլ ընդդիմությունը չեն պատրաստվում զիջել:”
Լսումների մեկնարկից մի քանի ժամ առաջ թուրքական իշխանությունները նրանց քննադատող քսանից ավելի բարձրաստիճան անձանց են ձերբակալել: Նրանց թվում են թոշակի անցած երկու գեներալներ և մեծահամբավ մի լրագրող: Ձերբակալությունները իրականացվել են կառավարության ենթադրյալ տապալման գործի հետաքննության շրջանակներում:

Կառավարական կողմը սահամանադրակն դարանում իր պատասխան հայցով հանդես կգա հինգշաբթի օրը:

XS
SM
MD
LG