Մատչելի հղումներ

Ռումբ` Թայմս Սքուերում


Ռումբ` Թայմս Սքուերում
Ռումբ` Թայմս Սքուերում
<!-- IMAGE -->

Նյու Յորք քաղաքի ոստիկանությունը շաբաթ օրը երեկոյան հազարավոր մարդկանց է էվակուացրել քաղաքի զվարճանքի սիրտը համարվող Թայմս Սքուերից, որտեղ ոստիկանությունը ռումբով զինված մեքենա է հայտնաբերել:

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի խոսքերով` քաղաքը հաջողությամբ է խուսափել պայթյունից, որը կարող էր մի քանի մահվան պատճառ հանդիսանալ:

Ըստ ոստիկանության հաղորդագրության` ռումբ վնասազերծողների ջոկատն ահազանգ է ստացել ստուգելու փողոցում կանգնած մեքենան: Ստուգումը հաստատել է պայթուցիկ սարքի առկայությունը:

Բլումբերգի խոսքերով` մեքենայում հայտնաբերվել է պրոպանով լի տակառներ, գազի բալոններ, հրավառության միջոցներ` ժամային մեխանիզմով: Սակայն սարքն ավելի "սիրողական" է եղել:

Ըստ Բլումբերգի` դեռևս հայտնի չէ` ռումբի հեղինակի ով լինելը և նպատակը, սակայն Հետախուզության դաշնային բյուրոն և այլ իշխանություններ ուշադրությամբ զննում են բոլոր վկայություններն ու ցուցումները:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատել Նյու Յորքի ոստիկանության բաժանմունքի արագ արձագանքը:

Բլումբերգի խոսքերով` փողոցի վաճառականը նկատել է մեքենայից դուրս եկող ծուխը և այդ մասին տեղեկացրել ձիավոր ոստիկանին: Ոստիկանն էլ ահազանգել է հրշեջներին և ռումբ վնասազերծող ջոկատին:

Նյու Յորք քաղաքի այլ մասերում ոստիկաններն այլ կասկածելի մեքենաներ չեն հայտնաբերել:

Թայմս Սքուերը Նյու Յորքի զվարճանքի հիմնական կենտրոնն է` բազմաթիվ թատրոններով և ռեստորաններով, որոնք էլ ամեն տարի հազարավոր տուրիստներ են գրավում:

XS
SM
MD
LG