Մատչելի հղումներ

Լավագույն ֆիլմեր 50-անց մարդկանց համար


Ամեն տարի ԷյԷյԱրՓի հանդեսի խմբագիրներն ընտրում են Մեծահասակների ֆիլմերի` "Ոսկե աթոռներ"-ի մրցանակակիրներին: Եթե սկզբում դժվար էր յուրաքանչյուր անվանակարգում մեծահասակների կողմից, նրանց մասին և նրանց համար ֆիլմեր գտնել, ապա ներկայումս տարեցներին վերաբերող ֆիլմերն այնքան շատ են, որ դժվար է դարձել հաղթողին ընտրելը: Այս շաբաթ հայտնի դարձան հերթական մրցանակակիրների անունները:

ԷյԷյԱրՓի հանդեսը Մեծահասակների համար լավագույն ֆիլմ է ճանաչել Քլինթ Իսթվուդի "Անպարտելին" ֆիլմը:

"Սա հրաշալի ֆիլմ է Հարավային Աֆրիկայում խտրականության վերացման մասին, թե ինչպես է Նելսոն Մանդելան ռեգբի խաղի միջոցով համախմբում երկիրը: Ըստ իս` սա Մորգան Ֆրիմընի լավագույն դերն է",- ասում է ԷյԷյԱրՓի հանդեսի խմբագիր Բիլ Նյուքոթը:

Երգիչ Բեդ Բլեյքի դերի համար Ջեֆ Բրիջիսն արժանացել է 50-անց լավագույն դերասան մրցանակին:

"Նա խաղում է ժամանակին մեծ աստղ, այնուհետև հաջողությունը կորցրած և հարբեցող դարձած երգչի դերը: Մեզ հաջողվում է թափանցել նրա խորքը ու տեսնել նրա կյանքի հատվածները",-ներկայացնում է խմբագիրը: "Կարծում եմ` նա կարժանանա նաև Օսկարի: Ուրախ եմ, որ մենք առաջինն ենք պարգևատրում նրան":

Լեվ Տոլստոյի` սիրո կարոտ կնոջ դերի համար 50-անց լավագույն դերասանուհի է ճանաչվել Հելեն Միրընը:

"Հողմի տիրակալ" ֆիլմով Քեթրին Բիգըլոուն արժանացել է 50-անց լավագույն ռեժիսոր և "Ոսկե աթոռ" մրցանակի: Ֆիլմը ներկայացվել է նաև Օսկարի:

Ըստ խմբագրի խոսքերի` "Հողմերի տիրակալ"-ը պատերազմի մասին պատմող սովորական ֆիլմերից չէ: Այն շատ ազդեցիկ է և ամբողջ ֆիլմի ընթացքում լարված է պահում հանդիսատեսին:

Մեծահասակների լավագույն սիրավեպ մրցանակին արժանացավ Մերիլ Սթրիփի և Սթենլի Թուչիի դերակատարմամբ "Ջուլին և Ջուլիան" ֆիլմը:

Մերիլ Սթրիփի դերակատարությամբ մեկ այլ ֆիլմ` "Պարզ բարդություններ"-ն, արժանացավ Մեծահասակների լավագույն կատակերգություն մրցանակի:

Իսկ "Լավագույն ֆիլմ մեծահասակների համար, ովքեր հրաժարվում են մեծանալ" մրցանակին արժանացավ "Աստղային ճանապարհ"-ը:

XS
SM
MD
LG