Մատչելի հղումներ

Ադրբեջանին անկախ լրատվամիջոցներ են անհրաժեշտ


Ադրբեջանին անկախ լրատվամիջոցներ են անհրաժեշտ
Ադրբեջանին անկախ լրատվամիջոցներ են անհրաժեշտ

<!-- IMAGE -->

Ադրբեջանը որոշել է հեռարձակման նոր արտոնագրեր չտրամադրել “Ազատություն”, “Ամերիկայի Ձայն” և Բի-Բի-Սի ռադիոկայաններին: Ինչպես նշել է Ադրբեջանի “Ազատություն” ռադիոկայանի տնօրեն Քենան Ալիևը, այս որոշման արդյունքում արտասահմանյան լրատվամիջոցները փաստացիորեն կզրկվեն ձայնի իրավունքից: “Եթե զրկվենք FM հաճախականություններից, ապա կկորցնենք մեր լսարանի 95 տոկոսը”, մասնավորապես ասել է նա: Արտոնագրերից զրկված լրատվամիջոցներն իրենց հաղորդումները կկարողանան հեռարձակել միայն արբանյակային կապով կամ կաբելային ցանցերի միջոցով:

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Գորդըն Դյուգիդի գրավոր հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ-ին “խորապես վշտացրել է “Ազատություն”, “Ամերիկայի Ձայն” և Բի-Բի-Սի ռադիոկայանների արտոնագրերը չերկարացնելու Ադրբեջանի որոշումը:”

“Այս լրատվամիջոցներն առանցքային դեր են խաղում ժողովրդավարական բանավեճ և գաղափարների ու տեղեկատվության ազատ փոխանակում խթանելու համար: Եթե այս որոշումն ի կատար ածվի, այն մեծ հարված կհասցնի Ադրբեջանում խոսքի ազատությանը և կդանդաղեցնի երկրի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը”, նշել է Գորդըն Դյուգիդն իր հայտարարության մեջ:

Արտասահմանյան հեռարձակողների արտոնագրերի դադարեցումը, կարծես, ազատ մամուլի դեմ ուղղված ընդհանուր քաղաքականության մաս է կազմում: 2008թ. քաղաքական շարժառիթներով անազատության մեջ են եղել երեք հանրահայտ լրագրողներ, իսկ չորրորդի դեմ դատավճիռ է կայացվել դատական ընթացակարգի լուրջ խախտումներով:

Լրագրող Էմին Հուսեյնովը հիվանդանոց է տեղափոխվել նրանից հետո, երբ ոստիկանները նրան կալանքի տակ են վերցրել և դաժան ծեծի ենթարկել: Համապատասխան մարմինները չեն հետաքննել և հանգուցալուծել ոչ այս դեպքը, ոչ էլ` լրագրողների դեմ կիրառված բռնությունների այլ դեպքեր: “Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպության տվյալների համաձայն` մամուլի ազատության տարեկան ցուցանիշով 173 երկրներից Ադրբեջանն զբաղեցնում է 150-րդ տեղը:

“Լրագրողների միջազգային կենտրոն” կազմակերպության ներկայացուցիչ Չարլզ Ռայսի կարծիքով, FM հաճախականություններով “Ազատություն”, “Ամերիկայի Ձայն” և Բի-Բի-Սի ռադիոկայանների հեռարձակման դադարեցման դեպքում` ադրբեջանցիները գրեթե ամբողջովին կզրկվեն չգրաքննվող լրատվամիջոցներից: Արտասահմանյան կայանները մանրամասնորեն լուսաբանում են այնպիսի թեմաներ` ինչպես օրինակ կոռուպցիային և կաշառակերությանը բերաբերող հարցերը, որոնք երբեք չեն արծարծվում տեղական և պետական լրատվամիջոցների կողմից:

“Ամերիկայի Ձայն” և “Ազատություն” ռադիոկայանների հեռարձակումը վերահսկող Կառավարիչների հեռարձակման խորհրդի անդամ Ջեֆրի Հըրշբերգն այս առիթով ասել է, որ “արդյունքում իրապես տուժում է Ադրբեջանի ժողովուրդը: Այս որոշումը, կարծես, անկողմնակալ տեղեկատվության մատչելիությունը սահմանափակելու միասնական պետական ջանքերի մաս է կազմում: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետ կանգնել այս որոշումից և շարունակել այս խնդրի հանգուցալուծմանն ուղղված աշխատանքներն այնպես, ինչպես նշել էին, որ կվարվեն: Մինչ այդ մենք կօգտագործենք բոլոր հնարավոր այլընտրանքային ուղիները, որպեսզի երաշխավորենք “Ամերիկայի Ձայն” և “Ազատություն” ռադիոկայանների ժողովրդականություն վայելող հաղորդումների հեռարձակումն Ադրբեջանում”:

XS
SM
MD
LG