Մատչելի հղումներ

Ադրբեջանը Կովկասյան տարածաշրջանի ուշադրության կենտրոնում


Անցյալ շաբաթ տեղի ունեցավ Ադրբեջանի վերընտրված նախագահ Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը: Ստանալով ընտրողենրի 89 տոկոսի աջակցությունը` նա հաղթանակ է տարել հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրություններում: Ըննդիմադիր կուսակցությունները բոյկոտեցին ընտրությունները, իսկ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության դիտորդները քննադատեցին ընտրական գործընթացների` մասնավորապես ձայների հաշվարկման և գրանցման թերությունները:

Ադրբեջանական տեսանկյունից

Անկախ ընտրությունների թերություններից` նախագահ Ալիևն իր երկրի ներսում մեծ ժողովրդայնություն է վայելում, ինչպես վկայում է Ադրբեջանի Դիվանագիտական ակադեմիայի Հետազոտությունների և հրատարակությունների տնօրեն Փոուլ Գոուբլը: Նրա կարծիքով, նույնիսկ եթե ընտրությունները լիարժեք ազատ և արդար լինեին, և բոլոր խոշոր կուսակցությունների թեկնածուները մասնակցած լինեին, Ադրբեջանի նախագահը միևնույն է կվերընտրվեր բավականին մեծ առավելությամբ:

Նախագահ Ալիևի հաղթանակը մեկ անգամ ևս ամրապնդեց Ադրբեջանում իր ընտանիքի զբաղեցրած իշխանական դերը: Նա նախագահ է ընտրվել 2003թ.` իր հոր Հեյդար Ալիևի մահվանից հետո: Վերջինս առաջնորդել է Ադրբեջանը շուրջ 30 տարի շարունակ: Փոուլ Գոուբլի համոզմամբ մեծ դեր է խաղում կայունությունը, ինչը մեծ ձեռքբերում է աշխարհի այս ամենավտանգավոր և անկայուն մասերից մեկի համատեքստում:

Կարևորագույն դեր է խաղում Ադրբեջանի ռազմավարական տեղանքը Կասպից ծովից Վրաստանից և Թուրքիայի միջով անցնող գազատարի տեսանկյունից: Գոուբլի կարծիքով, Ադրբեջանը յուրահատուկ տեղ է զբաղեցնում հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ազդեցության խաչմերուկների հատման կետում: Այդիսկպատճառով, նա ասում է, որ Ադրբեջանը պետք է իրականացնի նախագահ Ալիևի որակմամբ “հավասարակշռված” արտաքին քաղաքականություն` հաշվի առնելով Ռուսաստանի, Իրանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների տեսակետները: Մինչդեռ Վրաստանի վերջին հակամարտությունը ցույց տվեց, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն ադյքան էլ անվտանգ չէ:

Վրացական տեսանկյունից

Վրացի լրագրող և քաղաքական վերլուծաբան Գիա Աբաշիձեն նույնպես կարծում է, որ Ռուսաստանի հետ պատերազմի արդյունքում բոլորի համար պարզ դարձան Կովկասում էներգետիկ ռեսուրսների մատակարարման գերխնդիրները: Աբաշիձեն հայտնել է, որ վերջին զեկույցների համաձայն նավթատարը չի գործում նախապատերազմյան ողջ կարողականությամբ: Ընդ որում պարզ չէ, թե երբ կվերականգնվի բնականոն աշխատանքը: Դրա պատճառը միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը չէ, մեծ դեր խաղաց նաև ամռանը տեղի ունեցած հակամարտությունը: Աբաշիձեի վկայությամբ, ռուսական զորքերը դեռևս Վրաստանի տարածքում են, այդ իսկ պատճառով ներդրողները հապաղում են վերսկսել նավթատարի լիարժեք աշխատանքը:

Այնուամենայնիվ, Գիա Աբաշիձեի կարծիքով, Վրաստանի իշխանությունները դրական են գնահատում Ադրբեջանի նախագահ Ալիևի վերընտրումը: Ադրբեջանցիները հիշում են, թե ինչպես վերջին տարիներին Ադրբեջանը աջակցում էր Վրաստանին, երբ Ռուսաստանը դադարեցնում էր բնական գազի և էներգառեսուրսների մատակարարումը: Այսպիսով վրացիներն ակնկալում են, որ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունները կշարունակվեն:Հայկական տեսանկյունիցԱյնուամենայնիվ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Փոուլ Գլոուբի կարծիքով, Ռուսաստանը մեծ դեր չի խաղում հակամարտության հանգուցալուծման համար, մինչդեռ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդևը փորձում է բարեկամական կապեր պահպանել երկու պետությունների հետ:

Գոուբն ասում է, որ իրականում Ռուսաստանի կառավարությունը չի ցանկանում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր կնքվի: Նրա կարծիքով, նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Մոսկվա է հրավիրել կիրակի օրը բանակցություններ վարելու` ցույց տալու, որ Ռուսաստանն առաջնային դեր է խաղում Մինսկի խմբի մյուս պետությունների համեմատությամբ: Գոուբի մեկնաբանությամբ, եթե Ռուսաստանը որոշի, որ առավել շահավետ է Ադրբեջանին պաշտպանելը, “առաջ շարժվելու” հնարավորություն կստեղծվի: Սակայն, նրա կարծիքով, հարավային Կովկասում Ռուսասատնի աշխարհագրական-քաղաքական հաշվարկները միանշանակորեն փոփոխվել են:

Արմինիան Ռիփորթեր լրագրի Վաշինգտոնի խմբագիր Էմիլ Սանամյանը նույնպես կարծում է, որ Կրեմլը հնարավոր է հետին մտքեր ունի կիրակնօրյա հանդիպման հետ կապված: Նա նույնպես կարծում է, որ բանակցությունների ընթացքում միջնորդի դեր ստանձնած Ռուսաստանի նպատակը, հնարավոր է, հակամարտության հանգուցալուծումը և հաշտության կնքումը չէ, այլև` տարածաշրջանում նախկինում ունեցած գերակա դերի վերականգնումը: Ի դեպ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այս շաբաջ հայտարարել է, որ Հարավային Օսիայում Վրաստանի ձախողումից հետո Ադրբեջանը հակված չի լինի ռազմական լուծում տալ Լեռնային Ղարաբաղի հարցին: Սանամյանի կարծիքով այդ փաստն ինքնին կարող է մեծացնել խաղաղության դաշինքի կնքման հնարավորությունը:

ԱՄՆ-ի քաղաքականության տեսանկյունից

Փոուլ Գոուբլի համոզմամբ, Ադրբեջանը առանցքային կարևորություն ունի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի համար: Առաջին հերթին մեծ դեր է խաղում նավթի և բնական գազի առկայությունը: Բացի այդ, գոյություն ունեն ռազմավարական հաշվարկներ` երաշխավորելու, որ Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը հասկանան, որ “արևելք-արևմուտք գիծը” նրանց համար առավել բարենպաստ է: Վերջապես, տարածաշրջանում դեպի ժողովրդավարություն առաջընթացը չպետք է զոհաբերվի աշխարհագրական-ռազմավարական կամ տնտեսական շահերի պատճառով:

XS
SM
MD
LG