Մատչելի հղումներ

Մրցանակակիր երաժիշտն ուսումնասիրում է բանջոյի ակունքները


Գրեմիի մրցանակակիր, երաժիշտ և բենջոյի մասնագետ Բելա Ֆլեքին միշտ թվացել է, որ բենջոն ավանդական ամերիկյան գործիք է, սակայն, ուսումնասիրելով գործիքի ակունքները, նա վերջերս հայտնաբերել է, որ այն սերում է Արևելյան և Արևմտյան Աֆրիկայից:

Նյու Յորքից Բելա Ֆլեքն արդեն 35 տարի բանջո է նվագում և համարվում է վիրտուոզ երաժիշտ:

“Գիտեմ` ոմանց համար դա պարզապես բանջո է, բայց իմ ամբողջ կյանքն է այդ գործիքի շուրջ պտտվում, և ինձ համար մեծ նշանակություն ունի գործիքի ակունքներին և գործախությանը առնչվող ցանկացած մանրուք”, ասում է նա:

Շատերի նման Ֆլեքին թվում էր, թե բանջոն ԱՄՆ-ի հարավարևելյան մասից սերող ամերիկյան գործիք է: Սակայն նրա ուսումնասիրությունները շուտով ցույց տվեցին, որ դա այդպես չէ: Նա ասում է, որ տարիների ընթացքում շատ էի լսել, թե ինչպես են մարդիկ ասում, որ բանջոն աֆրիկյան գործիք է, և որ ստրուկներն են իրենց հետ բերել բանջոն կամ դրա նախատիպը, որն աստճանաբար վերածվել է այն գործիքին, որն այժմ անվանում ենք ամերիկյան բանջո:

Այսպիսով, Ֆլեքը որոշեց Աֆրիկա ճանապարհորդել` ուսումնասիրելու գործիքի ակունքները և ծանոթանալու տեղացի բանջո նվագողների հետ:

Նրա խոսքերով` բանջոյի տիպի գործիքներ մեծամասամբ կարելի է գտնել ոչ այդքան Արևելյան, այլև` Արևմտյան Աֆրիկայում: Դրանք են հալիմը, էնգոնին, ականթինգը: Պարզապես դդմատիպ բույսի չորացրած պատյանը մի կողմից կաշվով են պատում, մյուս կողմից լարեր անցկացնում, և գործիքը պատրաստ է:

Ըստ Ֆլեքի` աֆրիկյան ականթինգն այժմ նվագում են այն նույն ոճով, որով նվագել են 1600-ականներին Հյուսիսային Ամերիկա բերված աֆրիկացի ստրուկները:

“Իսկ երաժշտությունը շատ նման է մեր պատկերացմամբ ստրուկների երաժշտությանը: Այսպիսով, ես համոզվեցի, որ այդ երաժշտական գործիքները ուղիղ կապ ունեն միմյանց հետ”, նշել է նա:

Ֆլեքի ճանապարհորդության ամենավառ հանգամանքն այն է, որ, յուրաքանչյուր վայրում բավականաչափ ժամանակ անցկացնելով, նա նվագել է տեղական հայտնի երաժիշտների հետ, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է բանջոյի նախատիպի իր տարատեսակը: Իսկ համերգների արդյունքում ստեղծվել է վավերագրական ֆիլմ և ձայնագրվել է սկավառակ:

“Ես ընտրում էի երաժիշտների, ում հետ կարծում է նվագելը հետաքրքիր կլինի: Բայց որոշ դեպքերում տեսնում էի խումբ և առանց նախապատրաստման սկսում նվագակցել: Արդյունքում հրաշալի նյութեր են ստացվել”, իր ճանապարհորդության մասին պատմել է նա:

Նման հրաշալի պահերից է եղել Մալիից միջազգային ճանաչում ունեցող երգիչ Ուհմու Սանգարեհի հետ նվագակցելը: Ֆլեքը խոստովանել է, որ հոյակապ է, երբ երաժիշտներն այն մակարդակի են, երբ նրանց համատեղ գործունեությունը հրաշքներ է ծնում:

Միջմշակութային որոնումների արդյունքում բանջոյի վիրտուոզ նվագող Բելա Ֆլեքը հայտնաբերեց իր և իր գործիքի ուրույն տեղը:

“Ես պարզապես երաժշտություն սիրող և հետաքրքրասեր բանջո նվագող եմ: Բանջոն որպես ԱՄՆ-ի հարավի սպիտակամորթ մարդկանցից սերող գործիք ընկալելը շատ նեղ պատկերացում է”, նշել է նա:

Բելա Ֆլեքն իր հինգշաբաթյա շրջագայության ժամանակ եղել է Ուգանդայում, Տանզանիայում, Գամբիայում և Մալիում: Նրա արկածներն արձանագրվել են Throw Down Your Heart [Սրտիդ խորքից] անունը կրող սկավառակում և համանուն վավերագրական ֆիլմում:

Բելա Ֆլեքի քոսքերով` ճանապարհորդության արդյունքում նա այլ լույսի ներքո է տեսնում բանջոն և ամրապնդել է աշխարհի այլ երաժիշտների հետ համագործակցելու ցանկությունը:

XS
SM
MD
LG