Մատչելի հղումներ

Թռչնագրիպը Թուրքիայում


Առաջին անգամ թռչնագրիպ հիվանդությունն իր հայտ է եկել Եւրոպայում։ Մեկ ընտանիքից երեք երեխա մահանալուց հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետաքննում է հիվանդության տարածվելու հավանականությունը։

Նոր տարին հուսահատություն ու վիշտ բերեց Իրանի սահմանի մերձակայքում գտնվող մի փոքր քաղաքի թուրք ընտանիքներից մեկին, ուր մեկ ընտանիքից մահացան երեք երեխաներ։ Իշխանություններն ասում են, որ նրանցից երկուսը հիվանդ էր թռչնագրիպով, եւ երրորդը թերեւս նույնպես, որն Ասիայի սահմաններից անդին թռչնագրիպից մարդկանց մահացության առաջին դեպքն էր։

Այս մասին երեխաների հորղբայրը, Հասան Կոջիգիտն ասում է.

՚՚Չորեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ օրերին զրկվեցինք մեկական երեխայից ու ամեն օր մի դագաղ բերեցինք այստեղ՚՚։

Տասնմեկամյա եւ տասնհիգամյա երկու քույր եւ մեկ եղբայր մահացան մի քանի օրում։ Բժիշկների կարծիքով նրանք բոլորն էլ շփվել են վարակված հավերի հետ իրենց տանը։ Նրանց մահվան մասին լուրը խուճապահար այլ ծնողների հարկադրեց գնալ հիվանդանոց իրենց երեխաներին բժշկական ստուգման ենթարկելու համար։

Գյուղատնտեսության նախարար Մեհդի Էկերն այս մասին ասել է.

՚՚Առկա են մի քանի անձինք, ովքեր եկել են հիվանդանոց կասկածելի ախտանշաններով։ Սակայն որոշակի տեղեկություն չկա, թե նրանք վարակված են թռչնագրիպով՚՚։

Վարակվելու երկյուղը պետական աշխատողների հարկադրեց գնալ տնից-տուն եւ հավաքել բադերին ու հավերին։ Մինչեւ այժմ հիվանդությունը տարածվել է թռչուններից մարդկանց։ Գլխավոր մտահոգությունն այն է, որ մանրէն կարող է վերափոխվել եւ տարածվել մարդուց-մարդուն, որի հետեւանքով աշխարհի երկրներում կմահանան միլիոնավոր անձինք։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Ֆեյդելա Չաիբն այս մասին ասել է Ժնեւից.

՚՚Մղձավանջ կլինի, եթե համաճարակ սկսվի։ Դա նշանակում է, որ դա կարող է տեղի ունենալ եթե թռչնագրիպը տարածվի մարդուց-մարդուն։ Խորհուրդներից մեկն արագորեն գործելն ու շրջակա ագարակների եւ գյուղերի բոլոր թռչուններին ոչնչացնելն է, որպեսզի խզվի հիվանդությունը կենդանիներից մարդկանց փոխանցվելու շղթան՚՚։

Պետական աշխատողների խմբերը հետաքրքրասեր երեխաներին նախազգուշացրել են հեռու մնալ բռնված ինչպես եւ ոչնչացված թռչուններից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձեր է կատարում պարզելու համար, թե Թուրքիայում թռչնագրիպն արդյո՞ք մարդուց-մարդուն անցնելու հետեւանք է, եւ թե մանրէն արդյո՞ք նույն մահացու տեսակն է, որի հետեւանքով տասնյակ մադիկ մահացան Ասիայում։

XS
SM
MD
LG