Մատչելի հղումներ

2010 թվականը տարբեր է լինելու մեքենա արտադրողների համար


Մեքենաշինության համար կործանիչ տարուց հետո, մեքենա արտադրողները 2010 թ. նոր սկիզբ են ակնկալում: Ըստ ոլորտի փորձագետների`տարին լի է լինելու փորձություններով, քանի դեռ մեքենա արտադրողները սպառողներին ոգևորելու նոր միջոցներ են փնտրում: Վերլուծաբանները կարծում են, որ գալիք տասնամյակում ոլորտում առյուծի բաժինն ընկնելու է Չինաստանին:

Ըստ փորձագետների` ԱՄՆ մեքենաշինության համար դժվարին տարուց հետո, մեքենա արտադրողները նահանջել են: Սակայն, ըստ հանդեսի խմբագիր Ռիչարդ Հեդլընդի, 2010թ.-ի կախարդական բառը "կանաչն" է:

"2010թ. ավելի ընդլայնվելու է շրջակա միջավայրին քիչ վնաս հասցնող մեքենաների օգտագործումը: Այժմ կարևոր ցուցանիշներն են մղոնների թիվը մեկ գալոնի հաշվով և ածխաթթու գազը, որոնց ուշադրություն է դարձվում մեքենաների ցուցահանդեսներում",- ասում է Հեդլընդը:

Ըստ վերլուծաբանների` վարկերի հասանելիության բարելավման և համաշխարհային տնտեսության երեք տոկոս աճին վերադարձը կնպաստի մեքենաշինության վերականգմանը:

Մեքենա արտադրողները մեծ հնարավորություններ են տեսնում բարձրակարգ մեքենաների շուկաներում:

"Իմ կարծիքով` շքեղ մեքենաների շուկայում կգերակշռեն շքեղ հիբրիդները: Օրինակ` Լեքսուսն արդեն ունի հիբրիդի մի քանի մոդել, ԲիԷմ-ը շուտով կթողարկի իր առաջին շքեղ հիբրիդը, Մերսեդեսը` նույնպես",- ենթադրում է Հեդլենդը:

Մեքենա արտադրողները կօգտագործեն ավելի վառ գույներ` ցրելու սպառողների ճգնաժամային տրամադրությունը:

"Բոլորի մոտ կան վառ գույներ: Սովորաբար, հիմնական գույները սևը կամ մոխրագույնն են, սակայն այժմ հանդիպում ենք վառ դեղին կամ վառ կապույտ գույների: Հատկապես Ֆորդը, որի այս տարի ներկայացվող "2011 Ֆիեստա"-ն գույնի համար կոչում են "լիմոնահյութ"",- ասաց Ֆորդի աշխատակից Օկտավիո Նավարոն:

Մեծ է նաև բարձրագույն տեխնոլոգիաների կիրառումը. շատերը փորձում են նոր տեխնոլոգիա տեղադրել մեքենաների մեջ: Թվատախտակներին փոխարինում են հարթ էկրանները, որտեղ երևում է արագությունը, ուղղությունը և կարող է միանալ ինտերնետին:

Առավելի նկատելի է լինելու Չինաստանի մուտքն այս շուկա: Նիսանի ներդրումային ծրագրերի նախագահ Յասուակի Հաշիմոթոյի խոսքերով` 2009թ. Չինաստանում 30 տոկոսով աճել է մեքենաների վաճառքը:

"Չինաստանի արդիականացումը նոր է սկսվում և չինական շուկան հսկայական է: Կարծում եմ` շուտով Չինաստանը կլինի աշխարհում ամենամեծ շուկան",-ասաց նա:

Հաջոր տարի կավարտվի Ֆորդի կողմից Վոլվոյի հանձնումը Չինաստանի "Ջիլի Գրուփ"-ին: Ըստ Դան Սթրոնգի` մեքենաշինության ոլորտում Չինաստանը դառնալու է հաջորդ հսկան:

"Չինաստանը համարձակ գաղափարների և հաստատուն հավակնությունների երկիր է, որտեղ ակնհայտորեն ի ցույց է դրվում վստահությունն ու բարգավաճող տնտեսությունը",-կարծում է "Աութո Էքսպրես" հանդեսի խմբագիր Դեն Սթրոնգը:

Համաձայն նոր զեկույցի` մեքենաների շուկայում Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից: Դա նշանակում, որ նոր տասնամյակում ԱՄՆ մեքենաները շուտով կարտադրվեն` հաշվի առնելով չինական շուկայի պահանջները:

XS
SM
MD
LG