Մատչելի հղումներ

Օսթինը` կանաչ քաղաք


Չնայած Տեխասում շատ են նավթ և գազ արդյունահանողները, նահանգաբնակներն ապագան տեսնում են այլընտրանքային վառելիքում: Եվ իսկապես, մայրաքաղաք Օսթինը համարվում է ԱՄՆ-ի ամենականաչ քաղաքներից մեկը:

Օսթինաբնակները լրջորեն են վերաբերում շրջակա միջավայրի խնդիրներին և աջակցում աղտոտման կրճատման ջանքերին:

Շատերն էներգիայի սպառումը կրճատել են արևային վահանակներ տեղադրելով, սակայն սպառվող հիմնական էլեկտրաէներգիան արտադրում են ածուխով աշխատող գործարանները:

Էներգիայի այլ աղբյուր են քամու տուրբինները: "Օսթին Էնըրջի"-ի տնօրեն Դանքընի խոսքերով` օգտագործվող էներգիայի ավելի քան 10 տոկոսը ստանում են վերականգնողական էներգիայի աղբյուրներից:

Ըստ Դանքընի` 2020թ. վերականգնողական աղբյուրները կապահովեն Օսթինի էլեկտրաէներգիայի 30 տոկոսը: Կանաչ շինարարությունները նույնպես կխթանեն էլեկտրաէներգիայի արդյունավետ օգտագործումը:

"Մեր նպատակն է, որ 2015թ.-ից Օսթինում կառուցվող բոլոր տները լինեն զուտ զրոյական էներգիայով, այսինքն` տանիքներում լինելու են արևային վահանակներ, և մեկ տարվա ընթացքում սպառվող էներգիան հավասար է լինելու արտադրված էներգիայի քանակին",- ասաց նա:

Դանքընի խոսքերով` բիզնեսը և կորպորացիաները գիտեն էներգիայի շնորհիվ խնայելու օգուտները, ուստի հիմնական բարեփոխումները նրանց պատկանող կառույցներում է:

Դելի երեխաների առողջապահական կենտրոնը հատուկ ճանաչում է ստացել ԱՄՆ կանաչ շինությունների խորհրդի կողմից : Ճարտարագետ Ալան Բելի խոսքերով` կարևոր է շենքի նախագիծը:

"Մեր համակարգիչները հսկում են ամբողջ շենքի ջերմաստիճանը, խոնավությունը և ածխածնի մոնօքսիդի մակարդակը", - բացատրում է նա:

Ըստ Բելի` շենքի իրավիճակի վերահսկումը ծախսախնայման հնարավորություններ է ընձեռում: Նա ասում է, որ Օսթինում շատ նախագծողների համար սովորական գործելաոճ է դառնում էներգախնա և աղտոտումը կրճատող մոտեցումը:

XS
SM
MD
LG