Մատչելի հղումներ

Ասիայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանձն են առել տնտեսական բարեփոխումներ իրականացնել


Ասիական և եվրոպական երկների ղեկավարները հանձն են առել արդյունավետ և համապարփակ միջոցառումներ ձեռնարկել` համաշխարհային դրամային և ֆինանսական համակարգերը բարեփոխելու նպատակով:

Պեկինում կայացած երկօրյա գագաթաժողովի ավարտից հետո Ասիա-Եվրոպա հանդիպման քառասուն անադմները միասնության կոչով են հանդես եկել` անհանգստացած ներդրողներին վստահություն ներշնչելու և համաշխարհային շուկաներին կայունություն հաղորդելու նպատակով:

Հանդիպման ժամանակ Չինաստանի վարչապետ Ուեն Ջիաբաոն ասել է, որ անհրաժեշտ է ամեն ջանք և ամեն միջոց օգտագործել` կանխելու ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը իրական տնտեսության վրա: Նա տնտեսական համակարգերի առավել խիստ վերահսկման մեխանիզմների կոչ է արել` ուշադրություն դարձնելով ներկա ճգնաժամից քաղված դասերին:

Չինաստանի վարչապետը նաև նշել է, որ Չինաստանը ակտիվ դեր կխաղա ֆինանսական ճգնաժամին նվիրված Մեծ 20-ի գագաթաժողովում, որը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հրավերորվ տեղի կունենա նոյեբմերի 15-ին Վաշինգտոնում:

Մեծ 20-ի մեջ են մտնում խոշոր արդյունաբերական պետությունները և Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի նման կարևորագույն զարգացող տնտեսությունները:

Անցյալ շաբաթ ամբողջ աշխարհի բորսաները խոշոր վնասներ են կրել: Ուրբաթ օրը ԱՄՆ-ի բորսայի հիմնական ցուցանիշները երեկ տոկոս անկում են ապրել: Եվրոպական շուկաները նույնպես մեծ վնասներ են կրել` արձանագրելով շուրջ հինգ տոկոս անկում Մեծ Բրիտանիայի տնտեսության ճգնաժամի շեմին կանգնած լինելու մասին զեկույցի հրապարակումից հետո:

Մերձավոր Արևելքում կիրակի օրը նոր առևտրային շաբաթ սկսած շուկաներում զգացվում է անկման միտումը, քանի որ բոլոր ցուցինիշները շատ ցածր են:

XS
SM
MD
LG