<!-- IMAGE -->
Ջազի հայրենիք Նյու Օրլեանում մեկնարկեց Նյու Օրլեանի ջազի և ժառանգության ամենամյա 41-րդ փառատոնը: Փառատոնը միավորում է Նյու Օրլեանին հատուկ երաժշտությունը, մշակույթը և ավանդույթները:
Յոթօրյա փառատոնին Նյու Օրլեան են եկել 400 հազար ջազ երաժշտասերներ ԱՄՆ-ից և այլ երկրներից: Փառատոնից ստացված գումարը կտրամադրվի կրթական և մշակութային ծրագրերին, ինչպես նաև դժվարություններ ունեցող երաժիշտներին:
Ջազի հուղարկավորումը փառատոնին հին ավանդույթ է: Փառատոնը ուրախություն է, տխրություն և նորից ուրախություն: Այդպես են հարգում այն երաժիշտների հիշատակը, ովքեր արդեն չկան:
Նյու Օրլեանի այգին սրբավայր է երաժիշտների և բոլոր նրանց համար, ովքեր մեծ ներդրում են ունեցել ջազի պատմության մեջ: Մահացածների համար պատիվ է Նյու Օրլեանի ջազ փառատոնին այս այգում հիշատակվելը, իսկ կենդանիների համար` այս այգի հրավեր ստանալը:
Յոթ օր շարունակ ջազի և Նյու Օրլեանում սկզիբ առած երաժշտության այլ ժանրերի ելևէջներ կհոսեն քաղաքում տեղադրված տասներկու բեմերից:
Լերոյ Ջոնսն արդեն քառասուն տարի է, ջազ է նվագում: Նա ջազին սիրահարվել է, երբ տասներկու տարեկան էր:
"Ջազը սկիզբ է առել Նյու Օրլեանում: Ջազից են ծագել երաժշտության ավելի հայտնի ոճեր կամ ոճերի խառնուրդ` տարբեր հնչողությամբ: Դրանց արմատները ջազի մեջ են",-ասում է Ջոնսը:
1970թ. Ջազի առաջին փառատոնը միայն 350 սիրահարի գրավեց: Այս տարի Նյու Օրլեան է ժամանել գրեթե 400 հազար մարդ: Նրանց տոնական տրամադրությանը չխանգարեցին նույնիսկ առաջին օրվա տեղատարափ անձրևը և երկրորդ օրվա ցեղաջրերը:
"Փառատոնն արդեն 41 տարեկան է: Նման փառատոն կազմակերպելու համար ներդնում ենք ամբողջ տարիների փորձը, այն, ինչ մեր հոգում է, և ինչպես զգում ենք Նյու Օրլեանի մշակույթը",- ասում է փառատոնի կազմակերպչական հանձնաժողովի անդամ Լուիս Էդվարդսը:
Փառատոնի համար Նյու Օրլեանը կատարյալ է: Ըստ երաժիշտ Ջո Քրաունի` քաղաքն այդ երաժշտությունն է շնչում, և այստեղ ամեն ինչ զուգակցվում է երաժշտությամբ:
Նյու Օրլեանի ջազ փառատոնն ամենևին էլ ամենամեծը կամ ամենահինը չէ: Պարզապես յուրօրինակ է փառատոն կազմակերպել մի քաղաքում, որը ջազի բնօրրան է: Ներկայումս ջազը խավարվել է իրենից իսկ սկիզբ առած այլ երաժշտությունների կողմից, սակայն այն մնում է սիրելի և իր տեսակում յուրահատուկ ամերիկյան երաժշտություն: