Մատչելի հղումներ

Ամերիկացիները դեռ ոսկի են փնտրում Կալիֆորնիայում


Սան Գաբրիել գետը գտնվում է Լոս Անջելոսից մեկ ժամ հեռավորության վրա: Գետի ջուրը, սնվելով սարերի բարձունքից իջնող ձնհալից, շատ սառն է, սակայն ոչ բավականաչափ սառը, որ կասեցնի ոսկու տենդի նոր ալիքը: Տարիներ են անցել Կալիֆորնիայում ոսկու առաջին արշավներից, սակայն Սան Գաբրիել գետը, որը ժամանակին ոսկու արդյունահանման հիմնական վայրն էր, դեռ գրավում է ոսկի որոնողներին: Ոմանք գալիս են պարզապես զվարճանքի համար:

Նիկն իր տղային այստեղ է բերել զվարճանքի և մի փոքր պատմություն սովորելու համար: Նրա տղան սովորում է չորրորդ դասարանում և դպրոցում ոսկու տենդի մասին լսելուց հետո ցանկացել ոսկու մի փոքր լվացազտմամբ զբաղվել:

“Մենք ուսումնասիրում էինք այս հետաքրքիր գիրքն, որտեղ ասվում է, որ այստեղ ոսկի կա: Ես և ընկերներս որոշեցինք գալ այստեղ և հույս ունենք, որ բախտներս կբերի ու ոսկի կգտնենք: Բավական զվարճալի է. գետի մեջ ոսկի ենք փնտրում, բայց միայն քարեր ենք գտնում”, - ասում է նա:

Այստեղ են գալիս նաև այսպես կոչված “ազատ ժամանցին” ոսկի որոնողները: Օրինակ` կահույքագործ Դենը գետի մոտ է գալիս յուրաքանչույր շաբաթ օրը:

“Սկզբում ոսկին զտում եք մաղի միջոցով, ապա ջրարգելակ ձեռք բերում: Ավելի ուշ հասկանում, որ շատ ոսկի գտնելու համար ավելի շատ հող է պետք թափել, և անցնում մեքենաների, և մեքենաներն անում են քո գործը”,-նկարագրում է նա:

Դենին այս գործը սովորեցրել է Լեսթերը, ով 17 տարի արդեն ոսկի է որոնոմ: Սա նրանց համար ժամանց է, այլ ոչ թե փողի աղբյուր: Նրանք պնդում են, որ ոսկի որոնելով ապրել հնարավոր չէ, ոսկին այնքան քիչ է, որ նույնիսկ վառելիք գնելուն չի հերիքի:

Սակայն ոմանք գալիս են փողի համար: Երեսնիննամյա Կեվինն ամիսներ առաջ թողել է Հոլիվուդում լուսային տեխնիկի իր աշխատանքը և ոսկի որոնելոը դիտում է որպես լրացուցիչ փող վաստակելու և մշտապես սննդամթերք ունենալու միջոց:

Քեվինը և իր գործընկերը մի քանի ֆունտ ոսկի են գտել ավազաքարի հանքավայրից: Օրական տաս ժամ Քեվինը ջրի մեջ կանգնած գետից խողովակով հավաքում է ավազը և քարերը, լցնում թափահարվող արկղի մեջ, որտեղ ավազը լվացվում է, իսկ ծանր քարերն ու ոսկին մնում են տաշտակի մեջ:

Քիչ են մարդիկ, ովքեր բավականաչափ ոսկի են գտել: Բերնին, ում անվանում են «Սան Գաբրիել հարթավայրի իշխան», քսանմեկ տարի է` ոսկի է որոնում և դեռ տնակում է ապրում: Նա հույս ունի, որ այս տարածքում դեռ կլինեն մարդիկ, ովքեր իրենց ապրուստը կապահովեն ոսկի որոնելով:

Ներկայիս ոսկի որոնողներին այստեղ է բերում նաև հրաշագեղ բնությանը մոտ լինելու հնարավորությունը:

XS
SM
MD
LG