Մատչելի հղումներ

Ամերիկյան հին հեծանիվները վերագործարկվում են արտասահմանում


Շատ ամերիկացիներ ունեն երկու հեծանիվ և դրանցից ոչ մեկը չեն օգտագործում: Վաշինգտոնում գտնվող «Հեծանիվներ աշխարհին» կազմակերպությունը հավաքում է այդ ոչ ցանկալի հեծանիվները և դրանք փոխանցում նրանց, ովքեր դրանց կարիքն ունեն:

Հելեն Ջելբենդն ութ տարի է աշխատում է այդ կազմակերպությունում:

“Մարդիկ նվիրաբերում են իրենց հեծանիվները, որ վաղուց չեն օգտագործում, կամ եթե նորն են գնել”,-պատմում է նա:

Ստեֆան Փոփիքը նվիրաբերել է երկու լեռնագնա հեծանիվ:

«Իմ հեծանիվները ձեռնտու գնով վաճառել չէի կարող, ուստի որոշեցի դրանք նվիրաբերել նրանց, ով դրա կարիքնունի»,-բացատրում է նա:

Նվիրաբերված բոլոր հեծանիվները տեղափոխվելու են այն երկրներ, ուր դրանց կարիքը կա:

“Հեծանիվներ աշխարհին” կազմակերպության տնօրեն Քեյթ Օբերգն ասում է. “Երկար տարիներ օգտագործված այս հեծանիվներն արտասահմանում կվերանորոգվեն, ինչը կստեղծի նոր աշխատատեղեր”:

Այս հեծանիվները տեղափոխվելու են Կոստա Ռիկա, այնտեղ հնարավոր է բացվի վարձակալության բիզնես: Կազմակերպությունը հեծանիվներ է փոխադրում նաև այլ երկրներ:

““Ես երկար տարիներ աշխատել էի Կենտրոնական Ամերիկայում, ուստի այնտեղից էլ սկսեցինք: Սակայն կարծում եմ, որ մեր աշխատանքի ազդեցությունն ավելի մեծ կլինի Աֆրիկայում, հատկապես` կրթության հասանելիության հարցում”,- պատմում է Քեյթը:

Կրթությունը շարունակելու հարցում հեծանիվ ունենալը մեծ նշանակություն ունի:

“Աֆրիկայում շատ դպրոցականներ հինգտասմղոնհեռուենապրումդպրոցներից: Շատերն են պատրաստ անցնել այդ հեռավորությունը, սակայն ստիպված են նաև ագարակումաշխատել: Հեծանիվ ունենալու դեպքում նրանք կարող են շարունակել ուսումը և օգնել տանը”,- բացատրում է Քեյթը:

Անցած տարի «Հեծանիվներ աշխարհին» կազմակերպությունը տաս հազար հեծանիվ է ուղարկել արտասահման: Նրանք հուսով են, որ այս տարի դրանց թիվը կաճի:

XS
SM
MD
LG