Մատչելի հղումներ

Իրաքում հաջողության հասնելուց հետո գեներալ Փեթրեուսին էլ ավելի մեծ մարտահրավերներ են սպասվում


Երեքշաբթի օրը Իրաքում ԱՄՆ-ի զորքերի գլխավոր հրամանատարը կավարտի իր առաքելությունը: Նրա հրամանատարության մեկ ու կես տարիների ընթացքում գեներալ Փեթրեուսին հաջողվել է նվազեցնել բռնությունները և կանխել քաղաքացիական պատերազմի բռնկումը Իրաքում:

Անցյալ տարվա փետրվար ամսին, երբ գեներալ Փեթրեուսը Իրաք ժամանեց, 81 ամերիկացի զինվոր էր սպանվել: Անցյալ տարվա մայիս ամսին, երբ գեներալի կարգադրությամբ առավել մեծ թվով զինվորներ Իրաքի գյուղերում և համայնքներում սկսեցին պայքարել ապստամբների դեմ, զոհերի թիվը հասել էր 126-ի: Իսկ այժմ մեկ ամսվա կտրվածքով միջինում 20 զինվոր է զոհվում: Զուգահեռաբար նվազել է իրաքցի զորհերի թիվը, և 85 տոկոսով նվազել է բռնությունների ընդհանուր մակարդակը:

"Նա պարտության մատնված պատերազմին հակառակ ընթացք հաղորդեց: Եթե ես գիրք գրեի գեներալ Փեթրեուսի վերջին 18 ամիսների ծառայության մասին, այն կանվանեի "Շրջադարձ", ասել է այժմ թոշակի անցած ԱՄՆ-ի զորքի փոխգնդապետ Ջոն Նեյգլը, ով ծառայել է Իրաքի պատերազմի վաղ շրջանում և այժմ Վաշինգտոնի Ամերիկյան նոր անվտանգության կենտրոնում աշխատում է որպես վերլուծաբան: "Նրա սեփական դերը, տեսլականը, մղումը և ապստամբների դեմ պայքարի պատկերացումը թույլ տվեցին նրան իրականացնել նոր ռազմավարությունը: Նա գիտակցեց, որ ապստամբների դեմ ցանկացած պայքարի հաջողության գրավականը բնակչության պաշտպանության ապահովումն է: Դա է առաջնային խնդիրը", հավելել է նա:

Գեներալ Փեթրեուսն Իրաքում դեռևս իր առաջին երկու շրջայցերի արդյունքում էր համոզվել, որ նոր ռազմավարություն էր անհրաժեշտ: 2006թ., երբ նա ղեկավարում էր բանակի հիմնական վերլուծաբանական բաժինը, նա կարգադրել էր, որպեսզի ապստամբների դեմ պայքարի նոր դոկտրին մշակվի: 2007թ. սկզբին, երբ բռնությունները Իրաքում կարծես հսկողությունից դուրս էին, նախագահ Բուշի հրամանով գեներալ Փեթրեուսը գործողության մեջ դրեց իր դոկտրինը:

Անկախ քաղաքական պատկանելիությունից վերլուծաբանները գովաբանում են նրա հաջողությունը: Բրուքինգս հաստատության վերլուծաբան Մայքլ Օհենլոնն ի սկզբանե թերահավատորեն էր վերաբերվում նոր ռազմավարությանը և դրանով նախատեսված զորգքերի թվի ավելացման գաղափարին: Սակայն այժմ Մայքլ Օհենլոնն այլ կարծիք է. "Նախևառաջ, պետք է նշեմ, որ այն պարզապես հրաշալի է: Քաղաքացիական պատերազմից ի վեր կարծես ամերիկյան ռազմական պատմության լավագույն էջերից է սա":

Բոստոնի համալսարանից Անդրյու Բասևիչի կարծիքով գեներալ Փեթրեուսի շնորհիվ է ԱՄՆ-ը խուսափել Իրաքում պարտությունից: Սակայն նա վհտահ չէ, թե հաջողության որ տոկոսն է գեներալի վաստակը: "Կարծում եմ, այդ հարցի պատասխանը կախված է, թե որ պատմաբանները կքննարկեն այս հարցը: Ամենայն հավանականությամբ, զորքերի թվի ավելացումը մոտ 30 հազար զորամիավորով վճռական չէր: Առավել կարևոր դեր է խաղացել մարտավարության փոփոխությունը և Փեթրեուսի առաջարկած դոկտրինը":

Բասևիչի կարծիքով, Փեթրեուսը ճիշտ քայլեր է արել, բայց միևնույն ժամանակ հաջողակ է եղել, քանի որ հիմնական շիա զորամիավորները զինադադար հայտարարեցին, իսկ սունի առաջնորդները հրաժարվելով Ալ-Քայդայի հպատակությունից ընդունեցին Իրաքի նոր կառավարության իշխանությունը:

Իրաքը լքելիս գեներալ Փեթրեուսը գիտի, որ շուտով վերադառնալու է իր նոր պաշտոնում, այն է` ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ով պատասխանատու է Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում, այդ թվում Իրաքում և Աֆղանստանում, ԱՄՆ-ի ռազմական գործողությունների համար: Այսպես, հարց է ծագում, թե արդյոք նա կարող է Իրաքի հաջողությունը կիրառել Աֆղանստանում, որտեղ բռնությունների մակարդակը աճում է:

Մայքլ Օհենլենը կարծում է, որ դա այքան էլ դյուրին չի լինի: "Աֆղանստանում մենք չենք ունենա այն կարողականությունը, ինչպիսինն Իրաքում էր: Աֆղանստանի բանակը շատ ավելի փոքր է և քիչ զարգացած: ԱՄՆ-ը չունի այն հնարավորությունը, որպեսզի Աֆղանստանում ավելացնի զորամիավորների թիվը, ինչպես դա արվես Իրաքում: Պակիստանը ապահավոված լծակներն էլ ավելի են բարդացնում իրավիճակը: Այս պահի դրությամբ, որոշ առումներով Աֆղանստանը առավել խնդրահարույց է, քան` Իրաքը:

Այդուհանդերձ, Ջոն Նեյգլը կարծում է, որ կարելի է որոշ դասեր քաղել գեներալ Փեթրեուսի դոկտրինից, որոնք կիրառելի կլինեն նաև Աֆղանստանում: "Այդ դասերից ամենակարևորն այն է, որ անհրաժեշտ է տեղում անվտանգություն երաշխավորել: Եվ դրա միակ ուղին տեղում զորք ունենալն է: Դա նշանակում է, որ պետք է ավելացնել Աֆղանստանում տեղակայված զորամիավորների թիվը, և հուսով եմ 2009 թ. դա արդեն կիրականացվի":

Անցյալ շաբաթ նախագահ Բուշը հայտարարել է, որ կավելացվի Աֆղանստանում զորամիավորների թիվը` փետրվար ամսին կազմոլու հազար հինգ հարյուր զորամիավոր: Իշխանություններն ասում են, որ Իրաքի հաջողությունը դեռևս ամրապնդված չէ, և այդ իսկ պատճառով չեն կարող արագ կերպով Իրաքում ներկա ռեսուրսները տեղափոխել Աֆղանստան: Եթե Իրաքի իրավիճակը շարունակի բարելավվել, հնարավոր է գեներալ Փեթրեուսին հաջողվի ավելացնել Աֆղանստանում տեղակայված զորամիավորների թիվը: Սակայն դա հնարավար կլինի միայն հաջորդ տարի և կախված կլինի ԱՄՆ-ի նորընտիր նախագահի որոշումներից:

Իրաքի պատերազմն ինքնին բարդագույն խնդիր է, սակայն գեներալ Փեթրեուսն այժմ իր նոր պատասխանատվությունների համաձայն պետք է զբաղվի Աֆղանստանի, Պակիստանում ապստամբների և ահաբեկչապան խմբերի ապաստանների, և ԱՄՆ-ի նոր գլխավոր հրամանատարի քաղաքական որոշումների իրականացման հարցերով:

XS
SM
MD
LG