Մատչելի հղումներ

Աֆղանստանը փորձում է խթանել նռան արտահանումը միջազգային շուկա` որպես ափիոնից առավել շահավետ տարբերակ


Աֆղանստանից ստացվող ամենաառատ բերքը միևնույն ժամանակ երկրի ամենատխրահռչակ բերքն է: Երկրի անօրեն տարածքներում` արևակեզ դաշտերում, առատորեն բազմանում են մակերը, որոնցից և ստացվում է աշխարհի ափիոնի շուրջ 90 տոկոսը: Սակայն գոյություն ունի բերքի մի տեսակ, որը կարող է առավել շահավետ լինել` իրացման համապատասխան շուկաներ գտնելու դեպքում:

Աֆղանստանի հարավ-արևելյան մասը մակի մշակման հիմնակետն է, որը գրեթե ամբողջությամբ ապահովել է այս տարի ափիոնի անօրինական արտահանումից ստացված երեք ամբողջ չորս միլիարդ դոլարին համարժեք եկամուտը:

Սակայն այդ տարածքում նաև աճում է մեկ այլ եկամտաբեր բերքի տեսակ, որը միջազգային դոնորների և Աֆղանստանի իշխանությունների կարծիքով կարող է փոխարինել մակի մշակումը` առանց նվազենցնելու ֆերմերների եկամուտները:

Խոսքը նռան մասին է: Ի դեպ, Աֆղանստանում աճում է այս թանկարժեք մրգի 48 տեսակ` այդ թվում առանց կորիզի տեսակը: Հաշվի առնելով զարգացած երկրներում սննդարար նռան հյութի աճող պահանջարկը` ԱՄՆ-ի և Աֆղանստանի պաշտոնյաները փորձում են բիզնես կապեր ստեղծել արտասահմանյան ձեռներեցների և տեղական ֆերմերների միջև:

Ձեռներեց Վիլիամ Ֆիլիմորի ընկերության արտադրած` “Փոմ Վանդըրֆուլ” /հրաշք նուռ/ անունը կրող նռան հյութի պահանջարկը մեծապես աճել է ԱՄՆ-ում առողջ սննդի կողմնակից հաճախորդների շրջանում: Վերջերս նա մասնակցել է Քաբուլի Նռան միջազգային ցուցահանդես-վաճառքին` տեղական բերքը փորձելու նպատակով: “Հատկապես Քանդահարի նռան գույնը շատ ավելի մուգ է, քան Հնդկաստանից ստացված ցանկացած տեսակինը, որոնց գույնը սովորաբար շատ ավելի բաց է, իսկ համը` ավելի քաղցր, այլ ոչ` թթվաշ: Որակը հրաշալի է, պարզապես անհրաժեշտ է փաթեթավորման և փոխադրման խնդիրները լուծել` միջազգային շուկային ակնկալիքներին համապատասխանելու նպատակով”, ասել է նա:

Աֆղանստանում նռան բերքը պարկերով բեռնատար մեքնենաներով փոխադրվում է խորդուբորդ ճանապարհներով: Արդյունքում այն վնասվում է և խանութներում արագ փչանում է: Եկամտաբեր արտահանման ենակա է լինում ստացված բերքի հինգ տոկոսից պակաս: Աֆղանստանի իշխանությունները հուսով են, որ մթերման նոր վայրերի և փոխադրման բարելավված մեթոդների շնորհիվ ֆերմերների եկամուտները կաճեն:

Աֆղանստանի արտահանման խթանման գործակալության ղեկավար Սաիդ Սուլեյման Ֆաթիմիի կարծիքով. “Այս պահի դրությամբ արտահանման խնդիր ունենք, քանի որ շատ քիչ ներդրումներ են արվել Աֆղանստանի նռան մշակման բնագավառում: Մենք մասնավորապես ուսումնասիրում ենք արտահանման նպատակով նռան կոնցենտրատի կամ հյութի մշակման հնարավորությունները”:

Մինչ այժմ փորձ է կատարվել նռան ամենալավ բերքն արտահանել բարձրաստիճան շուկաներ: Այս տարի, ԱՄՆ-ի և Աֆղանստանի ֆինանսավորած ծրագրերի շնորհիվ երկու հազար տոննայից ավելի բերք է ուղարկվել Դուբայի սուպերմարկետներ:

Վերջին երկու տարիների ընթացքում տնկել են երկուսուկես միլիոնից ավելին ծառ, որոնք բերք են տալիս հինգ տարի հետո: ԱՄՆ-ի Միջազգային զարգացման ծրագրի ներկայացուցիչ Լոուրեն Սթոդարդը կարծում է, որ երբ ծառերն սկսեն բերք տալ, ավելի քիչ հավանական է, որ ֆերմերները այգիները կփոխարինեն մակի դաշտերով. "Բանջարեղենի մշակումը լավ է, սակայն մենք նախընտրում ենք նռան մշակումը, քանի որ բանջարեղենը կարելի է տնկել, վերատնկել և նույնիսկ փոխարինել մակով: Իսկ նուռը հնարավոր չէ փոխարինել, այդ իսկ պատաճառով էլ այն երկարատև լուծում է”:

Սթոդարդն ասում է, որ բարձր որակի բերքի արտահանումից ֆերմերները յուրաքնչյուր հեկտարից կարող են հինգ հազար դոլար վաստակել, ինչը 15 տոկոսով գերազանցում է մակից ստացված եկամուտները:

Այժմ շատ քիչ թվով ֆերմերներ են նման եկամուտներ ստանում: Նռան մշակման խոչընտոներից են ափիոնի արտահանման համար ներդրվող միլիարդավոր դոլարները և Աֆղանստանի վատթարացող անվտանգությունը:

Սակայն նուռ մշակող ֆերմերներն ու հնարավոր գնորդները չեն հուսահատվում:

Քաբուլի գլխավոր շուկայում վաճառողները խոսում են համաշխարհային շուկայում նռան աճող պահանջարկի և գների մասին: Հաջի Արգունդաբին, օրինակ, պատրաստվում է տարեվերջի բերքը Տաջիկստան ուղարկել: Հաջորդ տարի, նա պատրաստվում է ընդլայնել արտահանումը. "Անցյալում մեր բերքի մեծ մասը Պակիստան էր գնում: Սակայն այժմ այն մնում է Աֆղանստանում և հետո ուղարկվում է Դուբայ և այլ երկրներ: Հաջորդ տարի շատ ավելին կկարողանանք վաճառել”:

Վերջին տարվա ընթացքում նռան գինը գրեթե երեք անգամ թանկացել է: Անցյալ տարվա համեմատ` այս տարվա բերքը 60 տոկոսով ավելին կլինի: Սակայն պաշտոնական հաշվարկների համաձայն` պահանջարկը դեռևս շատ ավելին է, քան առաջարկը:

XS
SM
MD
LG