Մատչելի հղումներ

Համիդ Քարզայի հաշտեցման կոչը թալիբներին


Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը վերահաստատեց կառավարության դեմ պայքարը դադարեցնելու և Աֆղանստանի օրենքներին ենթարկվելու թալիբ զինյալներին ուղղված իր կոչը:

Կիրակի օրը Քաբուլում մամլո ասուլիսի ժամանակ Քարզայը հորդորեց թալիբներին համագործակցել խաղաղություն հաստատելու համար:

Այս հայտարարությունը նախագահը կատարեց Արևմտյան դաշնակիցների հետ եռօրյա հանդիպումներից հետո, որտեղ համաձայնության էին եկել ծայրահեղականությունից հրաժարվելու դեպքում, Թալիբանի նախկին զինյալներին աշխատանքով և բնակարանով ապահովելու շուրջ:

Նախագահը հայտնել է, որ շուտով ավագների խորհուրդ կհրավիրի, որտեղ կքննարկեն հաշտեցմանն ուղղված ջանքերը: Սակայն նա նշել է նաև, որ հաշտեցման առաջարկը չի վերաբերում ալ-Քաիդայի անդամներին:

Թալիբանի ուժերը ցանկացած բանակցությունների համար, որպես նախապայման մշտապես ներկայացրել են միջազգային զորքերի դուրսբերումը:

Նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ը Աֆղանստանում են ահաբեկչության դեմ պայքարելու համար և կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել ցանկալի արդյունքի:

XS
SM
MD
LG