Աֆղանստանի վերակառուցման ծրագրում Օբամայի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսությանը: Ամերիկյան պաշտոնյաների խոսքերով` անվտանգությունից հետո առաջնայինը գյուղատնտեսական հատվածի վերականգնումն է:
Աֆղանստանի արևմտյան Հերաթ մարզում ֆերմերները փոխանակում են արժեքավոր բույսեր: Բուրավետ բույսերն այժմ ծաղկում են այն դաշտերում, ուր նախկինում օփիում էր աճեցվում:
Հաջի Մոհամեդ Ակբարն Աֆղանստանի կառավարության կողմից արժանացել է Պատվո քաղաքացիական մեդալի: Նա առաջինն էր, ով Հերաթում օփիումի աճեցումից անցավ խոտաբույսերի մշակմանը:
"Ես վայրի կակաչ էի աճեցնում. գիտեի, որ այն անօրինական էր և վատ ազդեցություն ուներ մարդկանց վրա: Այն դեմ է մահմեդականությանը: Կակաչ չեմ ցանել, ինչ անցել եմ խոտաբույսերի աճեցմանը",-ասում է Հաջի Մոհամեդը:
Աֆղանական որակյալ խոտաբույսերը ճանաչում են ձեռք բերում: Աֆղանստանում դրա մեկ կիլոգրամի համար կարող են վճարել մինչև երեք հազար դոլար: Այդ բույսը մրցակից է շահութաբեր օփիումին:
Հարավային Հելմընդ մարզում կառավարությունը սուբսիդավորված սերմ և պարտարտանյութ է տրամադրում ֆերմերներին: Նախատեսվում է, որ Աֆղանստանում հյութի առաջին գործարանը խնձոր, նուռ և ծիրան է գնելու երկրի գրեթե հիսուն հազար ֆերմերներից:
Ֆերմերներին օփիումից օրինական գյուղատնտեսության անցնելու խրախուսման փորձերը Աֆղանստանում նոր չեն: Սակայն ըստ Աֆղանստանում Օբամայի հատուկ պատվիրակ Ռիչըրդ Հոլբրուքի` այդ նախագծերը Բուշի նախագահության ժամանակ չէին կարևորվում:
"Արդյոք իմաստ ուներ ավելի շատ գումար ծախսել օփիումի վերացման վրա, քան գյուղատնտեսության աջակցման: Ինչու չէինք աջակցում Աֆղանստանին վերականգնելու երբեմնի գյուղատնտեսական շուկաները",-մտորում է նա:
Փորձագետների կարծիքով օփիումի վերացումը ժողովրդականություն չէր վայելում և արդյունավետ չէր: Ըստ ամերիկյան պաշտոնյաների` անվտանգությունից հետո գյուղատնտեսության զարգացումն այժմ առաջնային է:
Միջազգային ճգնաժամերի խմբի աշխատակից Մարկ Շնայդերի խոսքերով.
"Սա ճիշտ քայլ է, քանի որ գյուղատնտեսության մեջ ներառված է աշխատուժի ավելի քան 80 տոկոսը: Արդյունքում կփոխվի նրանց պատկերացումը, թե ինչպես ես կառավարությունը և միջազգային հանրությունն արձագանքում իրենց կարիքներին":
ԱՄՆ փորձագետներն օգնում են ֆերմերներին ճիշտ կուլտուրա ընտրել և բարելավել բերքատվությունը: Սակայն ըստ Շնայդերի` դեռևս վտանգավոր է խորհրդատուներ ուղարկել Թալիբանի կողմից վերահսկվող շրջաններ:
"Կարող ես գալ-գնալ, սակայն մնալ չես կարող: Իսկ այդպես հնարավոր չէ զարգացման ծրագիր իրականացնել",-բացատրում է նա:
Շատ ֆերմերների ձեռնտու է օփիումի բերքը. այն աճում է չոր պայմաններում և ավազակներն էլ տալիս են վարկ ու երաշխավորում վաճառք: Շատ չեն շահութաբեր մշակաբույսերը: Ցորեն աճեցնող Ահմեդ Նադերը վստահ չէ, որ կշարունակի ցորեն աճեցնել:
"Ցորենն այդքան շահութաբեր չէ: Եթե աջակցություն չտրամադրվի, նորից կսկսենք օփիում աճեցնել",-ասում է նա:
Փորձագետները քաջատեղյակ են դժվարություններին և հավատացած, որ աֆղանցի ֆերմերներին օփիումից հետ պահելը և Աֆղանստանի գյուղատնտեսությունը զարգացնելու ջանքերը պետք է լինեն համաձայնեցված և հետևողական: